մարդ դառնա ու էլ նոր եդ գա, մեր օջախը լուսավրի: Ղորթ ա, էս ասում ի, ամա մեր օղլուչաղին (կնոջը) էլ ղնամիշ անիլ (մեղադրել) չէր ըլիլ: Ախր աստոծ մեզ չորս րեխա էր տվել ու էլ ետ իրեքնել տարել, մին էդ էր մնացել, որ դիփունանցից պուճուրն (փոքրն) էր։ Ի՞նչ մեր ըլեր, որ լսեր, թե իրա մինուճար րեխին ուզում են ձեռից խլել, ջանը կրակը չգցեր, որ տանեն։ Կնիկարմատը, ղորթ ա, խելքը կարճ ա, ամա սիրտը բարակ ա, ըսենց ցավին դժվար ա դիմանում։ Նրա համար լավ ա, որ իրա տղան սաղ սալամաթ իր աչքի առաջը կանգնած ըլի, թեկուզ հենց չոբան (հովիվ), յա հորթարած ըլի, քանզ գնա, երկրե երկիր, հուսում առնի, յա փիլիսոփա դառնա։ Ամա դե ես տնացոց լաց ու շիվանին մտիկ չարի, իմ թադարիքը տեսա ու Վանին իմ ձեռքովը տարա Թիֆլիս, թափշուր արի (հանձնեցի) մեր կնքավորի տղին: Նա էլ ընտեղ լավ վաճառական էր. ծանոթ բարեկամ ուներ, րեխին պատրաստել տվավ ու մի տարեն եդը գիմյազը տվավ, որ րեխան գշեր֊ցերեկ ընտեղ մնա, համ էլ կարդի։
Էդ օրից դենը Վանին դառավ իմ դարդն ու ղեիդը (ցավն ու հոգսը)։ Ղորթ ա, րեխին սաղ սալամաթ թողեցի եկա, ամա օր ու գշեր հենց նրա վրեն ի մտածում։ Յարա՜բ, ասում ի, րեխաս հո չմրսե՜ց, յա չհիվանդացա՞վ։ Յարա՜բ, յադի (օտար) տանը րեխի սիրտը հո չկոտրվե՞ց։ Ես ո՞ր մինն ասեմ, ինսան ենք, էլի՜, մտածմունքը աստոծ մեզ ա տվել։ Ամա ինչ որ նրա մերն էր անում, բերանով ասվիլ չի ըլի։ Խեղճը ոչ գիշերը քուն ուներ, ոչ ցերեկը ղաբար (հանգստություն)։ Տափը, ասես, տեղ չէր տալի, որ նստի. էն ա՝ ամեն մի ներս ու դուրս անիլով ընենց էր ախ քաշում, որ ասես ջիգյարը պոկ ա գալու։ Րեխի սիրած շունը, որ տեսնում էր, թե հոտոտելով դեսուդեն ա գնում, ասում էր. — ա Ղաթար, Վանո՜ւն ես ման գալի, ըստի չի, քե մատաղ, էն ա՛ օխտը սարի քմակին, ասում էր ու լաց ըլում։ Նախիրը որ հանդումը հդանում էր, հորթերը բռանչում ին, ասում էր —ջա՜ն յարաբ իմ րեխեն էլ ձեզ նման անմեր մնացած բռանչո՞ւմ ա, ու ձենը լսո՞ղ չկա... Եփ որ մտնում էր էս բախչեն հու տեսնում ծառերը տանձ ու խնձորով լիքը, ասում էր— ձեր աչքը քոռանա, էդ ո՞ւր եք ըդենց կանանչ-կարմիր լցվել, ճռնքոտել (ծանրաբեռնվել), ախր որ Վանին