ըստի չի՜, խի՞ չեք չորանում, վեր թափում։ Խուլասա (վերջապես) ես ո՞ր մինն ասեմ։ Շատ վախտ էլ ականջներս ծածկում ի հու փախչում, ինչ ա՝ խեղճի լացն ու արտասուքը չտեսնեմ։ Գիտո՞ւմ եք, ծնող ըլիլը հեշտ բան չի. րեխի տեր պտի ըլեք, որ էս ցավը քաշեք հու իմանաք, թե ի′նչ դժար բան ա։ Ամա գե ես էլի դիմանում ի. րեսանց րևցնում չի. հլա Սավգյուլին էլ սիրտ ի տալի. ասում ի, ա′ղջի, ըտենց վրվթալ (մրմնջալ) մի։ Էս ա՝ րեխան հուսումը կպրծնի կգա. էնչախը ուրախութինդ տասնապատիկ կըլի։ Ղորթ ա, հմի նեղութին ես քաշում, ամա դե էն վախտը, որ տեսնես, թե քու տղեն գեղի միջումը մին հատ ա, ու դիփունանք նրա ղուլումն են (ծառայությունում) կանգնած, տեսնես, որ սրանց էլ հերերն ու մերերը նրա արևովն են երդում ուտում. սիրտդ կփառավորվի, քաշած ցավերդ կմոռանաս...։ Խեղճ կնիկը, ղորթ ա, էս խոսքերով մին օր հանգստանում էր, ամա էլ էգսը իրա ցավն իրա հետ էր։
Վրա էրկու ամառն էր գնում, որ մենք մեր օրերը ըսենց դժվարութինով անց ինք կացնում։ Մին օր վանքումը Օսեփ հայր սուրբին տեսա։ Հա′, մոռացիլ ի ասեմ ձեզ, թե էն օրից, որ Վանին տարել ի Թիֆլիս, հայր սուրբն իրա ոտը մեր տանից կտրացրել էր։ Չուն լսել էր, որ Սավգյուլն ասել ա թե՝ «իս րեխին էդ սևագլուխը ղարիբութին գցեց, էլ իմ աչքը դրան տեսնա ոչ»։ Խեղճն էն ա՝ սրա հմար էլ մեր տուն չէր գալի։ Էդ օրը, վանքում պտահեցի, ասեցի. «Հայր սուրբ, մատաղ ըլիմ կարգիդ, ախր մեր տանեցին ինձ դինջութին (հանգստություն) չի տալի, կարում չի դիմանա։ Չի՞ ըլի, որ Վանուն էլ եդ բերել տա՞նք»։ Ասեց՝ ա Սաք, խելքդ կորցրե՞լ ես, բա բեխեն անջախ (հազիվ) ա հուսում ի վրեն տաքացել, բերում ես, որ ի՞նչ անես, չոբան պիտի շինե՞ս։ Ասեցի՝ բա ո՞նց անենք, որ մոր սիրտը դիմանում չի։ Ասեց, հեր օրհնած, դե էն ա՝ տարին իրեք ամիս պռազնիկ ա. խի՞ չեք էն վախտը բերել տալի։ Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ, պռազնիկի բանը սկի լսել չի։ Ասեցի, հայր սուրբ, պռազնիկը ի՞նչ բան ա: Ասեց՝ ըսենց, ըսենց, ըսենց։ Վա՛յ, աստծու խեր խաբարը քե, ասեցի, հայր սուրբ, բա էդ խի՞ մինչև հմի ասել չե՞ս։ Դե շուտ մի գիր գրի մեր կնքավորենց տղին, որ րեխին ղրկի: էս որ ասում եմ,