— Հմի դուք կասեք, էս հալևորը ի՞նչ ա ըսենց էրկեն-բարակ խոսում. մենք ուզեցինք, որ Նոյի ագռավի բանն իմանանք, սա իրա տղի պատմությունն ա կցել։
— Չէ, պատմի′ր, մենք սիրով լսում ենք,— ապահովացրի ես ծերունուն։
— Հա, ինչկլի հմի պատմեցի թե՝ ծնողն ի՞նչ ցավ ու կրակի մեջ ա ըլում, եփ իրա րեխին ղարիբութին ա ղրկում։ Հմի էլ մի ուրիշ ցավ պատմեմ։ — Քիչ առաջ, եփ ընկերդ ասեց՝ տունդ խի՞ չշինեցիր, կըլի, որ փող չունիր. ասեցի՝ ինչի՞ չունի, փող էնքան ունեի, որ մինը չէ, էրկու ատաժ է:կշինի, թե որ ուզի։ Սրանով ուզում ի ասեմ թե՝ ես հարուստ եմ։ Ամա դե գեղական հարստութինն հ՞նչ ա։ Մին հազար, յա էրկու հազար մանեթ որ ունենում ա, յա չէ մի քսան, էրսուն գլուխ տավար, մին պուճուր իլխի (ջոկ) ձի, մին քանի ուլախ (գրաստ), էն ա ասում էն, թե մեծ դովլաթի (հարստության) տեր ա։ Ես էլ ըտենց հարուստ ի։ Եփ Օսեփ հայր սուրբն ասեց՝ փողդ խարջի րեխին հուսում տու, ես հենց գիտացի թե՝ իմ նաղդ (կանխիկ) փողը բավական կըլի դրան։ Ասեցի՝ էն լավ ա՝ իմ Վանին հուսումնական ըլի, քանզ ես՝ հազար, յա էրկու հազար մանեթի տեր։ Փողը նրա գլխին մատաղ, իմ բաղն ու բախչեն, իմ տունն ու ջրաղացը, իմ տավարն ու ձիանը, որ ինձ մնան, էն էլ ինձ հերիք ա։ Ամա դե որ փողի ճնդիցը կցեցի ոչ խարջի՞լը — հեշտ բան չգիտաք գեղականի հմար տարին իրեք հարյուր մանեթ դիմյազը փող ղրկիլը, — էն ա տեսա, որ օխտը տարվա մեջ էլած փողս ձեռքես դուրս էկավ ու ես մնացի դարդակ։ Էդ տարին Վանին գիմյազը պրծել էր։ Գրեց, թե, ա′, հեր, ինձ պտիս օգնես, որ գնամ ունիվերս։ Էս բանը ինձ փիքրի մեջ գցեց, ընդուր որ տեսնում ի, թե օրս փիս տեղ ա մթնում։ Գնացի վանահոր մոտ խորհուրդի։ Հայր սուրբ, ասեցի, ախր, ձեռիս փողը դուրս էկավ, րեխեն էլ գրում ա թե՝ ինձ ունիվերս ղրկի։ Ես ի՞նչ անեմ։ Ուզում եմ Վանին բերել տամ. բոլ ա (բավական է) որքան հուսում առավ։ Հայր սուրբը, հախ աստծու (ճիշտն ասած) իմ զոլը (կողմը) խոսաց: — Ա Աաք, ասեց, թե որ փող չունես, գիմյազի հուսումն էլ ա բավական, գրի թող գա։ Էն ա, ես էլ գրեցի։ Ամա դե Վանին թարսի ձին նստեց, էլ Վեր չէկավ (հակառակվեց)։«Ա հեր,