Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում ա ինձ, դու մի բաղ ես տնկել, պահել, բջարել (մշակել), ծառերը հասցրել, մին ջուր տվել ես, մնացել ա մեկելը, որ բաղը հասնի, պտուղը քաղես։ Հմի դու էդ ջուրը բեվախտ (անժամանակ) կտրում ես, պտուղը խակ թողնում, էդ աստոծ վեր չունիլ։ Իմ ընկերները դիփ գնացին, ո՜րը Մոսկվա, ո՛րը Պետրպոլկ, մենակ ես եմ մնացել ձեռս ծոցումս, գլուխս քաշ։ Եկ էդ բանը դու մի անիլ, իմ վիզը մի կտրիլ…»։ Դե, ձեզ եմ հարցնում, մի հեր, որ իրա մինուճար րեխիցը ըսենց նամակ ստանա, ի՞նչ կանի։

— Իհարկե, բոլոր էլած-չէլածը կծախե, նրան կուղարկե,

— արագ պատասխանեց Պետրոսը։

— Հա՜, ապրես, ես էլ ըդենց արի։ Ինչ որ ջեբումս, յա սանդուխումս փող էր մնացել, էն հվաքեցի, ղրկեցի Վանուն, ասեցի, որդի, էս քե՝ ճնապարի խարջլուխ, գնա՜ , աստոծ քե հետ․ Հուսումի ու ապրուստի փողն էլ կղրկեմ։ Սրանից եդը՝ Հորենական մի թթի բաղ ունինք, էն ծախեցի քաչալ Մոսու տղի վրեն ութ հարյուր մանեթի ու փողը յավաշ-յավաշ ղրկեցի Վանուն։ Էդ հերիք չարավ։ Եդո մեր էս ջրի վրա մի ջաղաց ունինք, կըլի որ տեսած ըլիք։

— Այո՛, տեսել ենք,— հաստատեցի ես։

— Հա, էն ջաղացը ծախեցի խոջա Մարութի վրեն չորս հարյուր մանեթի ու փողն էլ ղրկեցի Վանուն։ Սա էլ իմ քոռ բախտիցը, ունիվերսի մի կլասումը իրար վրա, էրկու տարի մնաց։ Գրում էր թե, միթոմ, վարժապետները փախլութին են արել (նախանձել էին), որ ինքն ընենց լավ կարդում ա ու ջգրու մին տարի ավել ին պահել էն կլասումը։ Ամա դե, ուրիշներն էլ ասել ին մեր կնքավորենց տղին՝ թե Վանին մի նախշուն աղջկա սեր ա տվել, եդիցն ընկել, դեսուդեն շուռ եկել, ու դրա համար ա կլասումը մնացել։ Սուտն ու ղորթը աստոծ ա իմանում, անջախ էս կա, որ էդ մին տարվա խաթրին՝ ջաղացի փողը քոռ ու փուչ էլավ (ոչնչացավ)։ Էն ա ջլիզ (բոլորովին) դայամիշ ի ըլել (հոգնել էի), գնացի հայր սուրբի մոտ, ասեցի․ ա վարդապետ, ախր էլ դիմանալու ուժ չունեմ, ի՞նչ անեմ։ Ասեց, ա' Սաք, շատին դիմացել ես, քչին էլ դիմաց, ձիանդ ծախի, եզներդ ծախի փող հասցրու։ Դու սկի վախիլ մի, տղադ որ եդ դառնա, իրա սովորած թահրովը լավ բաղ