Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ, ստացողի անունն ու ազգանունը, այլ միայն երկու պայմանական տառ, օրինակ, «Ա. Դ. ցպահանջ» կամ «Ե. Ն. ցպահաջ», երբեմն, նաև, թվանշաններ.օրինակ, «1240,ցպահանջ», կամ «XXV, ցպահանջ»։ Նամակի տերն այդ պայմանական տառերը, կամ թվանշանները նամակաբաշխին հայտնելով՝ ստանում է յուր ծրարը:

Ահա այսօրինակ թղթակցությունները նամակաբաշխը պահում է առանձին զգուշությամբ, մանավանդ որ այդ մասին կանխավ խնդրում են նրան նամակ ստացողները։

Իմ ծառայության առաջին տարում ես, գրեթե, չէի հասկանում այդ խորհրդավոր հասցեների նշանակությունն ու արժեքը։ Բայց երբ նամակաբաշխի օգնական կարգվեցա՝ իմ գլխավորը հասկացրեց ինձ բոլորը և պատվիրեց, որ զգույշ լինիմ և յուր բացակայության ժամանակ սխալմունք չգործեմ՝ մեկին հասանելի նամակը մյուսին տալով։ — «Դրանով ոչ միայն պատասխանատվության կենթարկվենք մենք, այլև ուրիշներին դժբախտություն կպտտճառենք»,— ասում էր նա ինձ:

Եվ այդ օրից սկսա՝ մի առանձին կարևորություն ստացան իմ աչքում այդ պայմանական տառերով և «ցպահանջ» մակագրությամբ գրված նամակները։

Այժմ ես գիտեի, որ դրանք մեծ մասամբ, պարունակում են իրենց մեջ սիրահարական գաղտնիքներ, թանկագին խոստովանություններ, սիրային ժամադրություններ, երբեմն տրտունջներ, հաճախ բացատրություններ ևն. ևն.։ Միով բանիվ, այդ նամակների հասցեներին նայելով՝ գուշակում էի արդեն նրանց բովանդակությունը։ Այդ պատճառով էլ աշխատում էի հետևել իմ գլխավորի հրամանին ամենայն զգուշությամբ։

Բшյց երբ նա հեռացավ և ինքս տիրացա նրա պաշտոնին, այնուհետև սկսան հետաքրքրել ինձ, ոչ թե այդ նամակները, այլ նրանց ստացողները։

Պետք է ձեզ ասեմ, որ ես ի բնե շատ դիտող ու թափանցող եմ: Ես թեպետ հոգեբանություն չեմ ուսումնասիրած, այսուամենայնիվ, մարդու դեմքին նայելով, նրա շարժումը դիտելով, կամ խոսքը լսելով՝ կարող եմ թափանցել նրա ներքին