Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չմնաց, որ դու չասեիր ինձ... օհ, չեմ կարող մոռանալ... Այս ասելով Յուլիան արտասվեց և թաշկինակը հանելով սեղմեց աչքերին։

— Յուլիա, Յուլիա. ի՞նչ ես անում դու, ինչե՞ր ես խոսում. ինչպես կարող եմ քեզ նախատել.— այս խոսքերով դիմեցի ես դեպի ամուսինս, և գրկելով նրան՝ սեղմեցի կրծքիս ջերմագին։

— Նախատինք չէր, հապա ի՞նչ էր. ես քեզ կատակով խոսք եմ ասում, իսկ դու այն ճշմարտության տեղ դնելով՝ նկատում ես թե՝ ես խելագարվել եմ, թե ես քեզ անազնվության ընդունակ մարդ եմ համարում ևն. ևն.։ Մի՞թե արդարև կարծում ես թե՝ ես թույլ կտամ ինձ մի վայրկյան մտածել թե իմ Վանիան կարող է ուրիշների նամակը բանալ... ինչո՞ւ չիմացար որ խոսածներս կատակ էին։

— Ներիր ինձ, հոգյակս, ներիր, խոստովանում եմ, որ սխալվել եմ, բայց իրավ որ քեզ նախատելու իրավունք չեմ ունեցել,— ասացի ես և ջերմագին համբույրներով սկսա իմ սիրեցյալի ձեռքերն ու դեմքը ծածկել։

— Թող այսուհետև այդ «ցպահանջ» նամակների մասին խոսք չլինի մեր տան մեջ, ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել, որովհետև ամեն անգամ էլ այս դեպքը հիշելով պիտի հուզվեմ,— ասաց Յուլիան, վերջին անգամ աչքերը սրբելով։

— Քո հրամանը կկատարվի ճշտությամբ,— պատասխանեցի ես։ Եվ այնուհետև, արդարև, այլևս խոսք ու զրույց չեղավ մեր մեջ այդ նամակների մասին։

Եվ սակայն, սիրելիներս, ես շաբաթը մի երկու անգամ պարբերաբար ստանում էի a.b.c. մակագրությամբ նամակներ և հասցնում Շուբինին։

Մի անգամ իմ գլխում ծագեց այսպիսի մի հարց։— Ինչո՞ւ ։ Շուբինը, որ ամեն օր գրեթե ազատ թափառում է այս փողոցներում, չի գալիս անձամբ յուր նամակն ստանալու, մինչդեռ ուրիշ մարդիկ, որոնք նրանից ավելի զբաղված են, երբեք «ցպահանջ» նամակները օտարին չեն հավատում։ Այս հարցի պատասխանը դեռ չէի գտել, երբ ահա մի օր նա մտավ փոստատուն և նամակ հարցրեց, հայտնելով