Էջ:Muratsan, vol. 5.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո. բայց գլխավորը չգիտեք :

— Ասա, սիրելի Անձրև, գլխավորն ի՞նչ է,— հարցրեց տեր–Անդրեասը։

Խոջան պատասխանելու փոխարեն՝ հանեց ծոցից կաթողիկոսի նամակը և տալով քահանային՝ ասաց.— սա կոթողիկոսի նամակն է,— կարդա և ամեն բան կհասկանաս:

Տեր-հայրը սկսավ կարդալ ինքն իրեն և երբ վերջացրեց, տեսան որ տխրությունից նրա դեմքը այլայլվեց։

— Ի՞նչ է պատահել, տեր–հայր, բարձր կարդա որ մենք էլ լսենք. կաթողիկոսի նամակը ծածուկ չի լինիլ յուր որդիներից,— խոսեց ժողովականներից մինը:

— Ծածկելու բան չէ, սիրելիներս, ընդհակառակն, ամենքդ պիտի իմանաք,— ասաց քահանան և սկսավ կարդալ նամակը, որի բովանդակությանը ծանոթ ենք արդեն։

Երբ նա հասավ այն կետին, ուր կաթողիկոսը ասում էր թե՝ Ամիրգունան հայտնել է իրեն՝ որ շահն Ագուլիսում «մանկաժողով» պիտի անե, ամենքը սարսափեցին։

— Ի՞նչ, «մանկաժողո՞վ»...

— Ոչ. այդ չի կարող լինել...

— Այո անկարելի է․ Ագուլիսը «խաս»* է․․․— բացականչեցին այս ու այն կողմից։

— Պարսից շահի համար անկարելի ոչինչ չկա․— նկատեց խոջանը․ —ինչպես տեսնում եք, նախարարը ինքն է կաթողիկոսին հայտնել․ իսկ նա վեհափառի բարեկամն է և սխալ լուր չէր հաղորդիլ նրան։

— Ուրեմն ի՞նչ պիտի անենք,— հարցեց մի ժողովական։

— Այ, հենց դրա համար էլ Ծղնայից շտապել եմ այստեղ որ տեսնեմ թե ի՛նչ ենք անում․․․,— պատասխանեց խոջան։

— Ի՞նչ պիտի անենք, տեր—հայր,— հարցրին քահանային։

Տեր-Անդրեասը, որ մինչև այն խորասուզվել էր մտածության մեջ և, անգամ, չէր լսում թե ի՛նչ են խոսում յուր[1]

  1. Արքունական, այսինքն՝ հարկերից ազատ։