— Ա դեր, էս ի՞նչ զուլում ա հասել մեր գեղին, էդ խի՞ օխտը ագռավ ես ծնել,— հարցնում ա նրան։ Խեղճ դեր Պուղին մնում ա շվարած։
— Էդ ո՞վ ասեց, քյոխվա,— հարցնում ա նրան։
— Ոնց թե ո՞վ ասեց, սաղ գեղը դրնգում ա (թնդում է),- պատասխանում է քյոխվեն։ Հանկարծ դերի միտն ա գալիս իրա երազը, կանչում ա կնկանը հարցնում.
— Դերակին, էս ագռավի բանը քեզ եմ ասել, էն էլ ասել եմ թե մի ագռավ եմ ծնել. հմի էս խի՞ էլլիկը (հասարակությունը) ասում ա օխտն եմ ծնել։
— Ի՞նչ գիտամ, ես Օհանի կնկան էրկուսն եմ ասել,— պատասխանում ա դերակինը։
— Բա խի՞ ես երկուսն ասել։
— Ընդուր, որ մտածեցի թե մի ագռավ որ ծնել ա, հալբաթ (երևի) մի ճուտ էլ հետը կըլեր։
— Այ Օհանի կնիկ. դո՞ւ ինչ ես ասել,— հարցնում են նրան:
— Ես էլ ասել եմ իրեքն ա ծնել։
— Բա խի՞։
— Չուն մտածեցի, թե երկու ագռավ որ ծնել ա, հալբաթ նրանց էլ մի ճուտ կըլեր։— Եվ ըսենց պատասխանում են բոլորը:
Բանն իհարկե պարզվում ա, բայց էդ օրից խեղճ քահանի անունը մնում ա «օխտը ագռավ ծնող դեր Պուղի»:
— Հիմի, ա դեր,— դարձավ գործակալը նորընծային,— դու ասըմ ես լուրը մեծանալ չի։ Էս հլա փոքր գյուղում ա, որ մի ագռավը օխտն ա դառնում, բա լուրը, որ ըստեղից Թիֆլիս գնա, տես քանի անգամ պիտի մեծանա է՜...
Գործակալի պատմությունը համոզիչ ազդեցություն արավ լսողների վրա, իսկ ինձ, առանձնապես, հիացրեց։ Այդ պատճառով ձեռքս պարզելով նրան ասացի.