— Հայտնում եմ ձեզ իմ անկեղծ համակրությունը Հանի որ դուք էլ մեր բանակից եք, ուրեմն գործենք միասին։
Գործակալը, կարծես, ասածներս չհասկանալով, քաշվելով հարցրեց․
— Ձեր պաշտոնն ի՞նչ ա։
— Իմ պաշտո՞նը... այդ թող ուրիշներն ասեն,— պատասխանեցի ես ժպտալով և համեստությամբ հեռացա։
Բայց որովհետև քայլերս արագ չէի փոխում, ուստի լսեցի, որ տեր Սեղբոսը մի աոանձին անկեղծությամբ ասում էր,— «Հնձվորի» թղթակիցն է, լուրն էլ դա է հաղորդել։
Գործակալը մի զարմացական բացականչություն արավ և, կարծեմ, տեղն ու տեղը սառեց։
Գ
Հա, դուք կամենում էիք իմանալ, թե ինչպես դարձա ես «Հատուկ» թղթակից, բայց ես միջանկյալ պատմություն արի, հոգ չէ, այդ էլ հարկավոր էր, այժմ կդառնամ բուն խնդրին։
Վերադառնալով տուն, նախ սկսա մտածել այն մասին, թե ի՜նչ լավ բան է շփումն ունենալ հասարակական գործիչների հետ, կարծիքներ լսել, մտքեր փոխանակել կամ չգիտցածը սովորել։
Աոաջին գրական երկս «Հնձվորին» ղրկելու ժամանակ խոստովանում եմ, երկո՞ւ թե երեք վայրկյան խղճի խայթ ունեցա, որովհետև մտածեցի, թե արդյո՞ք լավ եմ անում, որ չեղած բանը գրում եմ թե ոչ։ Ասենք դա սկի խղճի խայթ էլ չէր, այլ լոկ անփորձության երկյուղ։ Իսկ ա՞յժմ, հայ գործակալի բերած օրինակները լսելուց հետո այնպիսի մի անհողդողդ քաջություն եկավ վրաս, որ կարծես պատրաստ էի աշխարհը գլխի վրա շուռ տալու, եղածը չեղած, սպիտակը սև, փոքրը մեծ, կարճը երկար, հաստը բարակ, մի խոսքով, աներևույթը երևութական դարձնելու, միայն թե կարողանայի շարունսկ գրել և այդպիսով ծառայել դրականությանը։ Օ՜, ի՞նչ ոգևորություն էր այս և ինչ չէ կարող անել մարդ հափշտակության այդպիսի վայրկյաններում։