Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԵՆԻ.— Բայց, իշխան, այդ ես չեմ կարող անել, լեզուս չի զորիլ...

ՊԱՊԱՔ.— (վճռաբար) Խոսի՛ր ասում եմ, ցո՛ւյց տուր ճանապարհը. հակառակ դեպքում մենք ամենքս կորած ենք։ Ահա' և օրիորդը (ցույց տալով գավթի մի կողմը), գալիս է նաժշտի հետ. աշխատի՛ր առաջ հեռացնել այդ աղջկան, ապա խոսիր հետն առանձին։ Ես կերթամ իշխանների մոտ, գուցե կարողանամ համոզել նրանց՝ ուշացնել հարձակումը։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ Բ
Թենի (միայնակ)


(Նայելով դեպի Ռուզանի կողմը) Խեղճ աղջիկ. գալիս է աղոթելու... որքա‘ն վշտահար է... Բայց ի՞նչ անեմ, խոսե՞մ արդյոք. ցո՞ւյց տամ փախստյան ճանապարհը... Սա, արդարև, կլինի մի բարիք բոլոր երկրի համար... Բայց եթե հանկարծ իմանա՞ն.,.. Ո’հ, սիրտս ճմլվում է. չգիտեմ ի՞նչ անեմ, խղճում եմ այս հրեշտակին... Բայց Պապաքն ասաց՚ թե մեզ բոլորիս կկոտորեն... այդ հո ավելի սարսափելի է...


ՏԵՍԻԼ Գ
Նույն, Ռուզան և Շանույշ


ԹԵՆԻ.— (աառաջանալով դեպի Ռուզանը) Իմ բարի զավակս..
ՌՈՒԶԱՆ— Դու այստե՞ղ ես, մայր Թենի, չէի կասկածում․ անշուշտ աղոթում էիր խեղճ կապյալների համար։