Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԵՆԻ.— Այո՛, զավակս։

ՌՈՒԶԱՆ.— (Շանույշին) Շանուլշ, դու գնա’. ես կաղոթեմ և կվերադառնամ Թենիի հետ։
ՇԱՆՈԻՅՇ.— Թող աստված լսե քո աղոթքը, իմ բարի տիրուհի։ (Հեռանում է) :


ՏԵՍԻԼ Դ
ԹԵՆԻ և ՌՈՒԶԱՆ


ՌՈՒԶԱՆ.— (հուզված) Թենի, մա՛յր Թենի, այս ի՛նչ վիշտ հասավ մեզ... ամեն բան իմացար, այնպես չէ՞...
ԹԵՆԻ.— Այո՛ զավակս...
ՌՈՒԶԱՆ.— Այժմ ասա՛, ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ իմ դժբախտ գլուխը ողբալու համար։
ԹԵՆԻ.— Հանգստացիր, որդյակս, աստված ողորմած է. նա չի զլանալ մեզ յուր օգնությունը:
ՌՈՒԶԱՆ.— Հանգստանա՞մ... օ՜, մի ասիր այդ, Թենի, ինչպե՞ս կարող եմ ես հանգստանալ, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից մահն իմ պատճառով յուր ահռելի շնչով պիտի մոտենա հազար անմեղների, քանի որ գիտեմ, թե մի քանի ժամից բյուր հայի բերան անեծք պիտի կարդա իմ անվան... Օ՜, ինչո՛՛ւ մայրս ինձ ծնեց. ինչո՞ւ ինձ կյանք տվող վայրկյանը՝ չեղավ ինձ մահաբեր... իսկ այժմ ինչո՞ւ արգելեցին ինձ. ինչո՞ւ թույլ չավին այս թշվառությունը բառնալու... Մի՞թե ես կկամենայի մատնել ինձ գազանին, եթե չիմանայի, թե իմ հայրն անզոր է՝ յուր երկիրը փրկելու։
ԹԵՆԻ.— Սիրելի զավակս, դու, արդարև, կամեցար բարի գործ կատարել, քո զոհն, անշուշտ, հաճելի կլիներ աստծուն. բայց ի՞նչ արած, ծնողների սիրտն էլ քարից չէ տաշած, նրանք չէին կարող թույլ տալ քեզ՝ այդ անել։
ՌՈՒԶԱՆ.— Իսկ դու, մայր Թենի, չէ՞ որ այս զոհը կարևոր ես համարում։