Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Մի մացառուտ լեռան զառիվայր ստորոտ, որ ծածկված է ծառերով, թուփերով և տեղ-տեղ՝ մեծամեծ ժայռերով: Լեռան կատարին երեում է Խոխանաբերդը' բարձր պարիսպներով և հզոր աշտարակներով:


ՏԵՍԻԼ Ա
Շանույշ և Սուրիկ (միմյանց հանդիպելով)


ՍՈՒՐԻԿ.— Շա՚նույշ, դո՞ւ էլ եկար տիրուհուն պտրելու։
ՇԱՆՈՒՅՇ.— Այո՛ՙ Սուրիկ. սիրտս չհամբերեց. ես էլ եկա նրան որոնելու։
ՍՈՒՐԻԿ.— Նա այստեղից չէ անցել, հավատացած եմ, ես այնպիսի ճանապարհով իջա, որ ամբողջ զառիվայրը կարող էի տեսնել, բայց օրիորդն իմ աչքին ոչ մի տեղ չերևաց։
ՇԱՆՈՒՅՇ.— Ինձ թվում է թե՝ նա մոլորվել է մացառուտում։
ՍՈՒՐԻԿ.— Գուցե, բայց և այնպես նա չի ազատվիլ մեր ձեռքից. հետամուտները շատ են. ուր որ է նրա առաջը կառնեն։
ՇԱՆՈՒՅՇ.— Իսկ եթե նա արդեն հասած լինի բանա՛՛կը։
ՍՈՒՐԻԿ.— Այն ժամանակ արդեն գործը կդժվարանա, մենք չենք մոտենալ բանակին։
ՇԱՆՈՒՅՇ.— Ուրեմն ժամավաճառ չլինենք, անցնենք զատ-զատ կողմեր, գուցե մեզանից մեկին հաջողի պատահել նրան։
ՍՈՒՐԻԿ.— Անցնենք: (Բաժանվում են աջ ու ձախ):