ՏԵՍԻԼ Գ
Գուժկան, զինվորներ, Ջոլա և Բուրա
ԳՈՒԺԿԱՆ.— (աղմուկով ներս վազելով) Օ՜ն, ի զե՜ն, եղբա՛յրք, թշնամին հասնում է։
ԶԻՆՎՈՐՆԵՐ.— (շրջապատելով գուժկանին) Ովքե՞ր են, ո՞ր կողմից...
ԳՈՒԺԿԱՆ.— Հայերը, հայերը, ահա՛ մեր ետևում։
ՋՈԼԱ.— (դուրս վազելով վրանից) Ի՞նչ աղմուկ է այս։
ԲՈԻՐԱ.— (դուրս գալով մյուս վրանից) Ո՞վ է համարձակվում մեր հանգիստը վրդովել։
ԳՈՒԺԿԱՆ.— Տեր իմ, հայերը վրա հասան հանկարծ, մեր վերջապահները կռվի բռնվեցան, բայց չկարողանալով դիմադրել նրանց, կիսով չափ ջարդվեցան և փախուստ
դարձան։
ԲՈՒՐԱ.— (վրդովված) Իսկ մեր հեծելազո՞րը...
ԳՈՒԺԿԱՆ.— Պատահեց թշնամուն այս հովտի բերանում և կռվում է նրա հետ։
ՋՈԼԱ.— (կատաղաբար) Անիծյալնե՜ր, դավաճաննե՜ր, մինչև այդտեղ հանդգնեցա՞ն...
ԲՈԻՐԱ.— (դեպի զորականը) Ազդարարնե՛ր, նշան տվեք, թող ամենքը զենքի դիմեն։ (Թմբուկները զարկում, շեփորները հնչում են. ամենքը շտապով դիմում են զենքի):
ՋՈԼԱ.— (Բուրային) Ես գիտեի, որ վաղ թե ուշ այս չարիքը պիտի հասներ։
ԲՈՒՐԱ.— Հորեղբայր, չարիք սերմ անողը՝ չարիք էլ հնձում է։
ՋՈԼԱ.— Բայց դու բարիք արիր այդ անիծյալ հայերին, էլ ուրիշ ի՞նչ են ուզում։
ԲՈՒՐԱ.— Եկել են, անշուշտ մեր գողոնը խլելու:
ՋՈԼԱ.— Ի՞նչ գողոն, տղա՛ս, Ջալալի գանձերը հո չառի՞նք:
ԲՈՒՐԱ.— Գանձերից թանկագինը գտնվում է մեր վրանում... բայց խոսելու ժամանակ չէ. աճապարենք գործել (թիկնապաններին): Հապա քաջեր․ իմ նժույգը։ (Թիկնապահներն շտապում են նժույգներ բերել):
ՋՈԼԱ.— Եվ ի՛մը շուտով: