Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Դ
Ներս են վազում մի խումբ փախստյաներ


ԲՈԻՐԱ.— Այս ի՞նչ է, փախստյանե՞ր․․․
ՄԻ ՓԱԽՍՏՅԱ.— Տեր֊Նուին, հայերը սաստիկ թափով մեզ ցրվեցին։
ԲՈԻՐԱ.— (զայրացած) Թշվառականներ, դուք համարձակվում եք փախչել, երբ մենք դեռ նոր ենք սուրը մերկացնում։
ՓԱԽՍՏՅԱ.— Տեր իմ, անկարելի է դիմադրել։
ԲՈԻՐԱ.— Քաշի՛ր լեզուդ, կնամա՛րդ, (մյուսներին և զորականին), օ՜ն, ամենքդ հառա՜ջ (սուրը հանելով դիմում է բեմի խորքը):
ՋՈԼԱ.— Հառաջ, օ՜ն հառաջ... (հետևում է Բուրային):
(Զորքերը գոռալով հետևում են նրանց):


ՏԵՍԻԼ Ե


Բեմից դուրս սկսում է ընդհարումն, շփոթ, աղաղակ, զենքերի շաչյուն, իրար ետևից մտնում են բեմը թաթար փախստյաներ, որոնք խմբակներով փախչում են այս ու այն կողմը: Ապա երևում են հայոց ու թաթարաց ախոյաններ, որոնք մենամարտելով՝ մտնում են բեմը, ուր ոմանք ընկնում, և ոմանք փախուստ են տալիս: Սրանց հետևում են ուրիշ ախոյաններ, որոնք նույն ձևով կռվելով անցնում են բեմից: Լսվում են մոտեցող թմբուկների ու փողերի ձայներ, հաղթական աղաղակներ: Ներս են մտնում հայոց իշխանները' Ջալալ, Զաքարե, Ներսեհ, Սմբատ, Ումեկ, իրենց թիկնասյաններով. նրանց հետևում են զորախմբերը:
ՋԱԼԱԼ.— (Ներսեհին) Հապա, իմ քաջ, առաջ անցիր, Ռուզանս գտի՛ր։
ՆԵՐՍԵՀ.— (դիմելով դեպի աոաջին պատահած վրանը) Այս վրանը դատարկ է։
ՋԱԼԱԼ.— (ցույց աալով կանանոցը) Ահա' կանանոցը, այստե՛ղ որոնիր։
ՆԵՐՍԵՀ.— (կանանոցի վարագույրը քաշելով) Ահա այստեղ է մեր սիրո հրեշտակը (մոտենալով Ռուզանին) Ողջույն քեզ, պաշտելիգ իմ: