Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծագործությունը և սրա արժանիքը: Նրան կարող է հետաքրքրել և խոսեցնել ամեն մի գործ, որ առնչություն ունի գեղարվեստի, նրա զարգացման և շահերի հետ: Եվ երբ հարկ լինի խոսել, կխոսե արդարությամբ, առանց աչառելու, առանց բարեկամ և հակառակորդ ճանաչելու։ Կգովե սիրով, ինչ որ արժանի է գովության, և կպարսավե աներկյուղ, ինչ որ պետք է պարսավել։

Հայտնի Բելինսկին իրավամբ կրիտիկոսին անվանում է «գեղեցկի դատավոր» և կրիտիկայի նպատակը համարում այն՝ որ նրա շնորհիվ ստեղծագործության կամ գեղարվեստի հիմնական օրենքները բացատրեին տեսականապես, իսկ նրանց ճշմարտությունը հաստատվի գործնականորեն:

Այս անել կարողանալու համար, հարկավ, կրիտիկոսը ոչ միայն ծանոթ և հմուտ պիտի լինի ստեղծագործության հիմնական օրենքներին, հապա ձիրք էլ պիտի ունենա այդ օրենքները ըստ պատշաճին բացատրելու՝ դրանց հիման վրա հեղինակի գործը քննելու, ըստ որում այդ օրենքներից դուրս եկող ըմբռնումով քննություն կատարելը ոչ այլ ինչ է, եթև ոչ կամայականություն, որ հարկավ պոլեմիստին, բայց երբե՛ք կրիտիկոսին՝ վայել ունակություն է։

«Կրիտիկոսի ձիրքը, ասում է Բելինսկին, հազվագյուտ ձիրք է, այդ պատճառով էլ բարձր գնահատելի... Սխալվում են նրանք, որոնք կրիտիկոսի արհեստը համարում են դյուրին և քիչ թե շատ ամենքին մատչելի։ Կրիտիկոսի տաղանդը հազվագյուտ է, իսկ ճանապարհը դյուրասահ և վտանգավոր։ Եվ, իրավ, մի կողմից՝ ո՜րքան բարեմասնություններ պիտի ամփոփե յուր մեջ այդ տաղանդը. և՛ խոր զգացմունք, և՛ վառ սեր դեպի արվեստը, և՛ խիստ ու բազմակողմանի ուսումնասիրություն, և՛ օբյեկտիվ մտածություն, որ աղբյուրն է անաչառության, և՛ չհրապուրվելու ընդունակություն. իսկ մյուս կողմից՝ որպիսի՜ ծանրություն՝ ստանձնած պարտավորության, (վասնզի) դատապարտյալի սխալներին նայում են իբրև սովորական բանի, մինչդեռ դատավորի սխալը պատժվում է կրկնակի ծաղրով»։

Կրիտիկոսին այսպիսի անձն ճանաչելուց հետո ո՞ր ճրշմարիտ գրագետը չի ցանկանա արդյոք, որ յուր երկն արժանանա