Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրելիներիդ հետ, առանց մտածելու, որ յուրաքանչյուր սլացող վայրկյան խլում է իմ կենդանությունից մի բաժին… Բայց հոգ չէ, երանի թե դու ողջամբ հասած լինես տուն, ես կարող եմ մի քանի ժամ էլ ավելի սպասել, մի քանի օր էլ… Բայց ոչ, թե մի օր ավելի անցնի հուսահատությունը կսպանի ինձ, ես ավելին չեմ ուզում սպասել. ես կամենում եմ, որ քո հեռագիրը այժմ արդեն ճանապարհին լինի։ Ախր չէ՞ որ դու խոստացար Խանքեանդիից հեռագրել ինձ, դու երեկ երեկոյան հաշվով այնտեղ պիտի լինեիր, և թե նույն ժամույն հեռագրած լինեիր. ես այսօր, կեսօրին գոնե կստանայի։ Օհ, չգիտեմ, չգիտեմ ինչ գրեմ, չգիտեմ ինչ մտածեմ, որ կողմը որ դառնում եմ տխուր մտածմունքները պաշարում են ինձ, իսկ իմ անիծյալ երևակայությունը ինչ սարսափելի տեսարաններ ասես, որ իմ աչքերի առաջ չէ պատկերացնում, ես մինչև անգամ լսում եմ շշուկներ, գաղտոգողի խոսակցություններ, անախորժ հառաչանքներ… о՜հ, գլուխս փոթորկում է, էլ ոչինչ չեմ ուզում գրել, սպասում եմ, շուտ, շուտ շտապիր, աղաչում եմ…

Հունիս 12, երեքշաբթի (առավոտ)

Հոգյակս, այժմ ուրախ եմ. շատ ուրախ։ Հենց նոր մտի գրասենյակս և ահա հեռագրատան ցրվիչը բերավ հեռագիրը։ «Ողջամբ հասի» ահա երկու բառ, որոնք ինձ անսահման ուրախություն պատճառեցին. ես ցրվիչին ավելի վարձատրեցի, քան հարկավոր էր. ես մինչև անգամ մի փոքր էլ նրա հետ զվարճախոսություն արի. այդ իհարկե իմ ներքին ուրախության արտահայտությունն էր։ Աստվա՜ծ իմ, ինչու բախտավոր մարդիկ միշտ բարի, միշտ քաղցր և միշտ զվարթերես չեն ներկայանում մեզ։ Նրանք չե՞ն հասկանում իրենց դրության արժեքը, թե՞ կեղծում են մեր առաջ։ Այսպես թե այնպես, այդ մարդիկ իրենք պափծում են իրենց չվայելելով այն, ինչ որ իրենցն է։ Բայց սիրելիս, քո հեռագիրը շատ կարճ էր. միթե այդքան կարելի է խնայող լինել. ինչ կլիներ, թե մի երկու ուրիշ բառ էլ ավելացնեիր, մի երկու գողտրիկ, սիրալիր