Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բառեր… Բայց ահա մարդկային ագահություն։ Երեկ դեռ բոլոր ունեցածս կտայի ստանալու համար այն, ինչ որ արդեն ստացա, իսկ այժմ դեռ մի բան էլ ավելի եմ պահանջում… ճշմարիտ, որ մենք արաժնի ենք պատվժելու։ Բայց միթե ես մեղավոր եմ. սիրել, այդ նշանակում է գրավել բոլոր երկինքը, տիրել համատարածին, իսկ չէ որ վերջինս սահման չունի… Ով որ ագահ է նյութական բարիքներ ժողովելու մեջ, թող մարդկությունը դատափետե նրան, բայց ով ինչ ունի այն սրտի դեմ, որ ագահ է սիրո մեջ, որ ձգտում է հոգիանալու և մարդկային դատարկությունը աստվածային անսահմանությամբ լցնելու… Եվ իրավ սառը լեզվով ենք արտասանում «սիրել» բառը. մի բառ, մի խոսք:

Հունիս, 16, շաբաթ. (առավոտ), Տփխիս, 1884.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Երեկ մի նամակ ունեի քեզ գրած, որը այսօր կարդալով պատռտեցի, որովհետև չափից դուրս տխուր էր։ Այդ նամկը Սամսոնի ինձ վերա գրած մի նամակի առթիվ էր։ Դու անշուշտ հիշում ես, սիրելիս, որ ես ասացի, թե` Սամսոնին մի նամակ պիտի գրեմ, իմ գործած սխալի վերաբերությամբ և խոստովանվեմ նրան, որ իմ արածը բոլորովին անգիտակցաբար և անփութությամբ է եղած, և որ ես ինքս վշտանալու չափ զղջացած եմ իմ արածից։ (Իմ զղջումը և վշտացումը իհա՛րկե իմ նամակի վերջին կտորի համար էր)։ Այդ նամակը գրեցի ես նրան։ Բայց թե ինչ գրեցի. ամբողջապես կրկնել նրան այստեղ անկարելի է, որովհետև երկու մեծ թերթ լիք էր։ — Միայն այսքանը կասեմ, որ իմ այդ գրության մեջ 1) ես վերջացնում էի նրան հետ իմ բարեկամությունը— թեպետ շատ ցավելով։ 2) Հիշում էի մի քանի մանրամասնություններ այն տխուր անցյալից, որը եղավ գլխավոր պատճառը իմ ձեր ընտանիքի և հետևապես յուր հետ բարեկամանալուն: 3) Անում էի մի քանի ակնարկ քո առ իս ունեցած նամակագրությանդ համար։ 4) Մի քանի հիշողություններ յուր իմ դեմ