Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասած խոսածներից և 5) իմ անկեղծաբար խոստովանթյունը իմ գործած անմիտ սխալի մասին։ Վերջում ես նրան իրավունք եմ տալիս հրապարակով հայհոյել, անպատվել ինձ, որքան կարող է, (իմ յուր մասին գրածների վերաբերությամբ իհարկե)։ Բայց խնդրում եմ անշոշափելի թողնել իմ այն վերքի կետը, որը ես հիմարաբար բաց էի թողել իմ հովածում:

Երևակայիր, ես կարծում եմ, թե Սամսոնը այնքան ազնվություն կունենա, որ իմ այդ խոստովանությունը կարդալով, վեհանձնաբար լռությամբ կանցցնե ամեն բան և շատ կբավականանա` իմ յուր մասին գրածներիս վերաբերությամբ մի հոդված կամ պատասխան գրելով «Մշակ»-ում։

Քո գնալուց հետ այս դեպքը ինձ վերա շատ ավելի տխուր ազդեցություն էր արել և քարի պես ծանրանում էր սրտիս վերա։ Աղայանցն էլ երբ ինձ նկատողություն արավ այդ մասին. ես նրան նույնպես հայտնեցի բոլորը. նա տեսավ իմ հոգեկան տանջանքը և սկսավ մխիթարել ինձ և մինչև անգամ էլ ծիծաղեց իմ այս աստիճան զգայության վերա, ասելով, թե դուք ինքներդ եք այդ բանին այդքան մեծ նշանակություն տալիս, թե չէ, ես, որ ամեն բանին ծանոթ եմ, իսկի ինձ համար էլ դա մի նշանակություն չունեցավ. և ավելացնում էր, որ Սամսոնն էլ այնպիսի անտարբերությամբ կամ գոնե վեհանձնությամբ կվերաբերվի դեպի իմ այդ սխալը, մանավանդ, որ ես նրան նամակ եմ գրել։

Ես էլ այդպես համոզվեցա։ — Բայց երեկ մի նամակ եմ ստանում Սամսոնից։ Եվ ինչ նամակ, աստված իմ, թե ես մի մարդու սիրելին անգամ մորթած լինեի, բայց նրան զղջման նամակ գրեի, դարձյալ այնչափ անսիրտ, անհոգի, խայտառակ և լրբախոս պատասխան չէի ստանալ։ Մի բան չէ մնացել իմ մեջ, որ նա չհայհոյե, էլ սիրտ, է՛լ հոգի, էլ զգացմունք չի թողել, բոլորը, բոլորը ոտի տակ է առել ինչպես մի վայրենի։ Նրա նամակը կարդացողը կկարծեր, թե ես մի աններելի հանցանք եմ գործել. մինչդեռ իմ հանցանքը բնավ իրեն չէ վերաբերում, ես ինքս եմ ինձ տանջում, թե ինչու իմ գրչից անմիտ բան դուրս գար։ Բայց երբ տեսել է թե ես իմ արածին շատ մեծ նշանակություն եմ տալիս, ինքը, որ իսկապես