Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ Պետերբուրգում էլ այդ մասին խանդով աշխատողներ կան: Տեսնենք: Ելքը քեզ կհեռագրեմ

Նույն օր (Ժամ 12)

Սիրելիս. Շուշվա փոստը ստացվեցավ մեզ մոտ, և ես դարձյալ նամակ չունիմ. սիրտս դողում է. ախ երեկվա երազը, այն անիծյալ երազը տանջում է ինձ, ձեռքս գործ անել չէ կարողանում և ահա ուղիղ մի ժամ է, որ մայր-հաշիվս առաջս դրած, մի տող անգամ չկարցա գրել, ամբողջ ժամանակ խոսում եմ, վիճում եմ և երբեմն էլ կռվում եմ քեզ հետ, արթնության ժամանակ էլ ես երազի մեջ եմ։ Ինչ կլինի սրա վերջը, ես չգիտեմ, իմ ուղեղը խառնված է, դու գիտես… է'հ, իհարկե դու էլ ոչինչ չգիտես. մենք երկուսս էլ ցնորվածներ ենք, ահա ճշմարիտը, ահա բոլորը։

Երեկ երեկոյան Սպանդարը խնդրեց ինձ, որ վաղը` կիրակի գնամ Ծղնեթ, որովհետև ինքը չի կարողանալու գնալ, բայց ես էլ չեմ ուզում գնալ, մանավանդ միայնակ ինչ պիտի շինեմ այդտեղ, դու էլ գիտես, որ տիկ. Նատալիան ինձ չէ կարող զբաղեցնել. նա ամբողջ օրը յուր երեխաներով պարապված կլինի, մեկ էլ որ նա արդեն անզգա է դեպի մեր դրությունը։ Շատ անգամ էլ, որ բաժանում էր մեր զգացմունքները, դա էլ մեր սիրտը չկտրելու համար էր, թե չէ այժմ նա ոչինչ չէ զգում։ Ախր ինչ անի խեղճը. դժբախտության հարվածները նրան բարոյական դալմա են շինել… Բայց մեկ էլ մտածում եմ, որ անպատճառ գնամ գյուղ, գուցե այնտեղ ավելի ժամանակ կունենամ միայնակ անտառների մեջ խորասուզվելու և քեզ վերա մտածելու` քեզ երգելով, քեղմով խելագարվելու… Ինչ ունիմ աշխարհում բացի քեզ, և քեզ վերա մտածելն էլ միթե միևնույնը չէ, ինչպես քեզ հետ ապրելն է…

Հունիս 23. շաբաթ (5-րդ ժամ կեսօրից հետ)

Ահա, սիրելիս, քո նամակդ էլ ստացա. ճաշից հետո մի դեսերտ,— մի դառն դեսերտ։ Չգիտեմ ինչու համար այս նամակը ձեռք առնելուս պես ձեռքերս սկսան դողալ. կարծես թե