Էջ:Muratsan, vol. 7.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոստի ժամանակն անցնում է (1/4 է մնացել) ես շտապում եմ նամակս հասցնել, ուստի այստեղ էլ ընդհատում եմ։

Ձեր քռակնկանը բարևիր և ասա Ղուկասր ձեր գնալիք դեսը Կոջորից չի եկել. մախմարի համար նրանց ծառային եմ պատվիրել, չգիտեմ ասել է նրանց թե ոչ։ Հենց որ Կոջորից գա, էլի ինքս կգնամ նրա մոտ։

Ա. Ք. օրերս շատ վատ են անցնում, միշտ տխուր եմ, ոչինչ ուրախացնում ինձ, որքան կշարունակվի այս դրությունը, չգիտեմ։ Հ. Քեզ.

Քո Գրիգոր

Գրի տեսնեմ 8-ի նամակս ստացել ես թե ոչ, որովհետև այնպիսի յաշչիկ եմ գցել (կուկեումն), որ վախենում եմ, թե կորած լինի։

15 հուլիսի

Սիրելիս. սկսում եմ քեզ պատասխանել, բայց ինքս էլ չգիտեմ թե ինչ գրեմ, այնքան շատ հուզված եմ, այնքան ալեկոծված է սիրտս. քո հուլիս 10-ի նամակն կարդալուց հետ։ Սուտ է, որ կարծում են, թե կարելի է խոսել և գրել երբ մարդ զգացված է մի որևէ հուզիչ զգացմունքով, ընդհակառակը, այդ ժամանակ գրելու կարողությունն էլ կորցնում է մարդ։ Ամենից առաջ ես անիծում եմ այն օրը, որ դու Թիֆլիսից դուրս գնացիր. դու գիտեիր. քո սիրտը վկայում էր, իմ խեղճ Ոսկի, որ այս սյուրպրիզներն են քեզ սպասում։ Իսկ հետո ես անիծում եմ ինձ, թե ինչու համար քեզ այնպիսի հիմար նամակ եմ գրել, որ դու նեղացել ես, ախր ինչ հարկ կար, որ առանց այն էլ քո վշտացած և վիրավորված սիրտը նորեն էլ ես վշտացնեի և վիրավորեի, ինչ իրավունքով ես գրում եմ քեզ թե... Ախ ես ինքս ամաչում եմ գրածներից, երբ հիշում եմ, ներիր ինձ, Ոսկի, ներիր աղաչում եմ, ես համոզմունքով և գիտակցաբար չեմ գրել այն նամակը, պատռիր, ոչնչացրու նրան։ Զարմանալի է, ես կարծում էի, թե դու ներողամիտ աչքով