Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնայեիր իմ գրածներին, ճանաչելով իմ սիրտը և հոգին... բայց դու դեռ գրում ես, թե «ես մի երկու բան կխոսամ, կուզես հավատացիր և, կամ ոչ, ինձ համար միևնույն է »... Ոսկի, մի՞թե մենք այսպես խոսքեր էլ կարող ենք գրել միմյանց, միթե մենք պետք է սրա -նրա խոսածների պատճառով վայրկյան անգամ կասկածենք միմիյանց անկեղծության վերա. դիցուք թե ես այդպես բան գրեցի, դու ինչո՞ւ երկրորդում ես սույն սխալը, դու դեռ ուրիշ շատ բաներ ես գրում, որոնք արդարև շատ վատ են ներգործում ինձ վերա, բայց ես նրանց չեմ հիշում, դու հուզված ես եղել, իմ անուշիկ Ոսկի, ես չեմ նեղանում քո գրածներով, լավ ես արել, որ գրել ես, գոնե մի փոքր հանգստացած կլինես, և երանի ամեն բան գրեիր, ոչինչ չթաքցնեիր և սրտումդ ցավ չլիներ։ Գրիր այսուհետև էլ ամեն բան, բայց գրիր և այն, որ դու ներում ես ինձ, իմ անգին, իմ անուշիկ Ոսկի։

Վերծանում եմ նամակդ, կարդում եմ թե ինչ կետին — ինչ պատասխան գրեմ, և ամեն անգամ էլ սիրտս հուզվում, տակն ու վրա է լինում, ես մնացել եմ շվարած, հասկանալու ընդունակությունս կորցրել եմ։ Ախր այդ բաները ինչ որ գրում ես, այդ բոլորը կարծեմ առաջվա խոսված, վերջացած բաներ են, այդ մասին արդեն մայրդ ինձ գրել էր ամեն բան և ես ինչ հարկն էր մորս և քույրերիս գրած էի, միթե այժմ էլ են խոսում, միթե այժմ էլ են շարունակում այդ հաչոցը։ Ախ Ոսկի, դու երջանիկ ես, քո մայրդ քեզ սիրում է և դու կարողանրում ես ասել, թե «ես պաշտում եմ մորս», իսկ իմ մայրը րնդհակառակը, խլում է ինձանից երջանիկ լինելու բոլոր բարեմասնությունները, և ես սկսում եմ ատել նրան... Օհ, այս ծանր է, Ոսկի, համոզվիր որ շատ ծանր է, ես չէի կամենալ, որ մայրատյաց որդի լինեմ, որքան էլ իմ մայրը հիմար և ողորմելի կին լիներ, դու ինձ հասկանում ես, այնպես չէ, բայց ես արդեն սկսել եմ ատել նրան և վախենում եմ... Ախ, դու օգնիր ինձ, Ոսկի, որ ես այդպիսի հանցանք չգործեմ, մենք խելք ունինք, մեզ չի վայելեր այս բանը, և մենք պետք է որ Ստեփաննոսի նման ասենք, թե «Տեր, թող գոցա զմեղս իրանց, զի ոչ գիտեն ինչ գործեն»… Դու համաձայն չես ինձ հետ… Ես քեզ չեմ ստիպում, որ գնաս իմայինների հետ բարեկամություն