Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անես. ոչ, սրտին և զգացմունքին հրամայել անկարելի է. բայց քաղաքավարությունը գոնե պահանջում էր, որ դու վերադարձնեիր քեղ այցելողների այցելությունը. ոխերիմ թշնամիներն անգամ այդ արտաքին քաղաքավարւթյունը պահպանում են. բայց այդ մի փոքր շատ փոքր, ինձ վերա էլ պետք է մտածես… Ախր շատ հեռու լինելով բան չի դառնալ. ես քեզ չեմ ասում «ծառայիր սրա ու նրա կապրիզներին» ինչ որ գրում ես (այդ «սրա ու նրա»-ի մեջ արդյոք ինձ էլ չե՞ս հաշվում), այլ վախենում եմ, որ ձեզ լուրեր հասցնողներն ավելի հատուկ պլանով գործող մարդիկ լինին, որոնք կամենում են անպատճառ քանդել մեր միությունը, օգուտ քաղելով մի կողմի լարած դրությունից, ախր իմ քույրերը այնպիսի նամակներ են գրում, այնպիսի տենչանոք քեզ սպասել էին տալիս, որ ես իրավունք ունեի մի փոքր հավատալ նրանց. Ղամալ-բաղին գրում էր թե «մինչև այժմ ինչ արել են անցել է. այսուհետև Ոսկին մեր հոգին է. մեր աչքի լույսն է. ոչ մեկը այսուհետև չի համարձակիլ նրա վերաբերությամբ մի ցուրտ խոսք ասել և այլն». բայց միթե իմ քույրերը ինձ խաբում են, եթե այդ այդպես է, կնշանակ է իմ դժբախտությունը հարյուրպատիկ է… Բայց դարձյալ ես կարծում եմ, որ մենք խորամանկ թշնամիների ինտրիկաներին ենք զոհվում. լավ ուսումնասիրեցեք ասող խոսողներին, բայց թե դու համոզված ես, որ ամեն բան ճշմարիտ է և մինչև այսօր էլ շարունակում է խոսակցությունը, այն ժամանակ… վայ ինձ, ես կատարյալ դժբախտ եմ… միայն մտածիր մի անգամ, հոգյակս, մտածիր այն ծանր դրության վերա, որի մեջ կգտնես ինձ, թե ամբողջ երեք ամիս այդտեղ մնալուց հետ վերադառնաս Թիֆլիս, առանց իմայինների հետ տեսնվելու. ես այստեղ լսում եմ, դու դատիր։ Ավելի լավ կլիներ, կարծեմ, որ դու գնայիր նրա մոտ, բացատրեիր քո չգնալու պատճառները և արիաբար բացատրություններ պահանջեիր քո լսածների վերաբերությամբ, քան թե մի անկյունի մեջ կծկվելով, սրա ու նրա խոսածներով բավականանայիր։ Ալեքսանի կամ ամեն մի շան խոսածները թե դու բանի տեղ կդնես և կամ ուղղակի չես գնալ և երեսին չես թքիլ իհարկե սիրտդ էլ ցավերով կլեցվի, կհուսահատվես էլ և կոչնչանաս էլ…