Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ ղրկում եմ այն պրոգրաման, որ ուզել եք: Այդ տղայի բանն էլ է դժվար։

Նատալիան այսօր այստեղ է, երեկ է եկել և Սպանդարի հետ գնաց այսօր, իրենց պատկերի համար ասացի, Ծղնեթ է, կղրկեն, մարդ ու կին նոր և ահագին գդակներ են ծածկել, շատ ծիծաղելի է, մանավանդ Սպանդարին։ Սուրենիկդ հիվանդ է և Նատալիան բժշկի համար է եկել։

Վեպիս վերջը այս նամակով կստանաս երևի։ Արդյոք հավանեցիր ցենզորը վերջին կտորի ծուծը հանեց անզգամը… Հ. Ք. Շ .

Քո Գրիգոր

Այս պրոգրաման մանրամասն չէ, ասում են նորը և մանրամասը կտպվի օգոստոսի վերջին։

Ես էլ չեմ նամակս կարդում։

Գրչիս վերա մազ էր մնացել, ներիր…

Տփխիս, 27 հուլիսի.

Սիրեցյալդ իմ.

Շտապում եմ հաղորգել քեզ, որ ամենայն հաջողությամբ հասի Տփխիս այսօր առավոտ, ժամ 8-ին։ Քաղաքի մեջ ոչհնչ փոփոխություն չնկատեցի, բացի հեղձուցիչ տոթն ու փոխին. դեռ ոչ ոքի հետ չեմ տեսնվել, գուցե շատ նորություններ կան և հառաջիկայում կգրեմ նրանց մասին։ (Տեղ) Տեխնիկական դպրոցի կանոնադրությունը նայեցի։ 1-ին դասատուն անցնելու համար հարկավոր է 14—18 տարեկան հասակ, իսկ մյուս դասատանց համար հասակի մասին ոչինչ չէ հիշվում։ Բայց պահանջվում է կատարյալ հմտություն։ 1-ին դասարան թե՛ գործնական և թե՛ դասական, տեսական պարապմանց։ Այստեղից երևում է, որ Ավետի համար գործը դժվարանում է և միակ ճարը մնում է այն, որ միդրիկականը փոքրացվի։ Ես դեռ վաղը կերթամ հաստատն իմանալու, թե արդյոք մի հնար չկա, որ 18-ից անց հասակավորն ընդունվի, և դրա մասին կգրեմ ամսույս 29-ին փոշտով։ Այս