Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տխրեցի, որ չեմ կարող ասել, ես տեսնում եմ, որ դու բնավ չես մտածում քեզ և քո ընտանիքդ ուրախ պահելու վերա, որով միայն կարող ես առողջ պահել քեզ և ինձ էլ՝ ուրախ։ Զարմանալի է, կարծես թե քեզ համար ոչինչ նշանակություն չունի այն բանը, որ դու այժմ Թիֆլիսումն ես և քո սիրած անձին մոտիկ... չգիտեմ ինչի համար միմիայն այս հանգամանքը քեզ ուրախությամբ չպետք է լեցնե, և դու դեռ տխրելու էլ առիթներ պետք է ունենաս։ Եթե ուսումնարանի մի փոքր անորոշ և սպասածիդ հակառակ դրությունն է քեզ վրդովում, ավելորդ է, ամեն բան կուղղվի և շատ լավ կուղղվի, միամիտ եղիր. այդ պաշտոնիդ համար մի քանի հանգամանքները գործը մի փոքր թուլացրին թեպետ, բսյց չոչնչացրին, դա էլ շատ շուտով կանցնի և կմոռացվի. միայն թե դու մի փոքր համբերություն ունեցիր և ուրախացիր միայն նրանով, որ դու ինձ մոտ ես և ամենայն օր կարող ես ինձ տեսնել։ Ինչպես երեկ խնդրեցի, ինչ որ քեզ հետ պատահի, անախորժություն, թե հաճույք, ոչինչ մի պատմիր մորդ. նա խոսել չգիտե և իզուր տեղը վրդովեցնում է քեզ. մինչև անգամ պաշտոնիդ, ռոճկիդ, և այլ ամեն բանի վերաբերությամբ, հարկ եղածը միմիայն ինձ հետ խոսիր և ամեն բան ինձանից հարցրու. միով բանիվ քո նավի ղեկավարը միմիայն ինձ ճանաչիր, իսկ այս բոլորից հետո այնպես մի բան արա, որ մենք մի՛ մի՛ ժամ գոնե առանձին խոսակցել կարողանանք։ Ես ամեն բան ազատ խոսել չեմ կարող մորդ մոտ, որովհետև նա ինձ դժվար է հասկանում։

Էլ տեղ չմնաց, հոգիս, ինչ գրեմ. համբուրում եմ գեղեցիկ աչքերդ։

Քո Գրիգոր

(Հարկ եղածները գրիր նամակով գոնե):

16 հունիսի 86, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Չնայելով, որ դեռ քեզանից հեռագիր չստացա և ձեր ողջությամբ տեղ հասնելուն համար անհանգիստ եմ, այսուամենայնիվ