Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինը, միայն մինը, և ավա՜ղ, անողոք իրականությունը հիշեցնում է ինձ, որ ես զուրկ պիտի լինեմեմ նրանցից, քանի որ ճակատագիրն է մեր բախտը կառավարում:

էհ, սա էլ փորձության բովերից մինն է, թող անցնենք նրա միջով, գուցե մի փոքր ավելի զտվինք…

Այս գիշեր զարմանալի երազ եմ աեսել։ Մենք բոլորս միասին գնում ենք գետը լողանալու, դու հեռանում ես ինձանից և ընկնում մի հիմարի ետևից (որի անունը չեմ տալիս) և նրա հետ զբոսանքներ ես կատարում։ Շատ պրպտում եմ քեզ և վերջապես գտնում ոքո կավալերիդ հետ մի թփի տակ պահված։ «Այդ է մեր պայմանը, Ոսկի» հարցնում եմ քեզ.— Ի՞նչ ես դու էլ ետևիցս քարշ գալիս, բարկանամ ես դու, ինչ պայման ունեմ ես քեզ հետ, մեր պայմանի ժամանակը լրացավ 86 թվի մայիս 31-ին»։ «Ուրեմն մենք այլևս միմյանց ոչինչ չունինք», հարցնում եմ ես. դու փոխանակ պատասխանելու մի արհամարհական հայացք ես գցում ինձ վերա և հեռանում։ — Ինչ բան է այս, բացատրիր ինձ։ Թեպետ մի առանձին հետաքրքրություն էլ չեմ սպասում այդ բացատրությանը, որովհետև գիտեմ դու ուղիղ բացատրությունը չես գրիլ…։

Համբուրիր, հոգիս, Գուրգենին և ողջունիր բոլորին ինչ ձևով որ դու հարմար ես գտնում մեկել ես քեզ մատաղ դու թե խաբար.

Քո կռապաշտ հավատացյալ և մոլեռանդ երկրպագու՝ Գրիգոր:

Ախ սիրտս քեզ շատ է ուզում, շատ, շատ, էհ, բավական է որքան մնացիր Շուշի, ես չեմ կարողանում առանց քեզ ապրել։

Թիֆլիս, 9 հուլիսի, 1896

Հոգյակս.

Ամսույս 3 և 5 թվերով գրածներդ ստացած եմ. հազիվ որ մի անգամ էլ ինչ հաջողվեց երկու նամակի ստացում հիշել՝ առանց իմ գրած լինելն հիշելու։ Մի փոստ ինձանից նամակ