Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չստացար, երևի նեղացար, բայց հոգ չէ. ես դեռ առողջ եմ, ճիշտն ասած «Չհասեն» զրկեց քեզ այդ անգամ քո նամակից։ Ուրախ եմ, որ այնքան գործնական ես, որ լավ ես համարում ինձ մանրամասն նամակ չգրել, քան թողնել որ սիրողը փչանա։ Հույս ունեմ ինձ պատճառած զրկանքդ քաղցրավենիով կվերադարձնես ինձ։ Որ Գուրգենս սքանչելի է, այդ ինձ շատ է ուրախացնում, նայիր, որ սքանչելագույն վերադարձնես նրան ինձ (բայց գուցե դու դեռ պնդում ես, որ նա քոնն է. հապա օրենքը…)։ Միշտ գրում ես, թե «կիրակի օրը շատ կգրեմ»— իսկ այդ շատը չեմ տեսնում։ Շատը հինգ թերթն է, գիտես թե կարող ես գրիր ամա որ չես գրել: Սիրելիս, ինչ ես շուտ շուտ անիծում մեր բաժանման րոպեն։ Հապա թե մենք բաժանված չլինեինք, այնքան շատ նամակնե՞ր կգրեինք միմյանց։ Ապագայում ինչ պիտի կարդա մեր Գուրգենիկը, չէ՞ որ մի օր նա մեծ տղա կդառնա, կհետաքրքրվի յուր ծնողների սիրահարական կյանքով և ոչինչ ապացույց չգտնելով այդ կյանքի եղած լինելը բացատրող՝ կնեղսրտի ու կհանդիմանե մեզ։ Դու սրանք սոֆիզմաներ ես համարում, այնպես չէ՞. բայց չէ՞ որ նույնիսկ կյանքը սոֆիզմա է. ճշմարիտ ապացուցումը կյանքի վերքն է, որին ուրիշ ելք տալ չես կարող, թե չէ կյանքը ինքը միշտ սոֆիզմաների նման երերական և անբովանդակ մի բան է։ Սերն է երբեմն նրան համեմում, թե չէ առանց նրան էլ նա մի անալի գոյություն է։ Էհ, էլի փիլիսոփայությունների մեջ ընկա։ Ես միշտ աշխատում եմ խույս տալ նրանցից, ինպես անօգուտ վայրաբանությունից, բայց որ չի լինում, զոռի բան հո չէ։

Վերջին նամակդ մի փոքր սանտիմենտալ էր, այսինքն՝ զգացմունքներով թաթախուն։ Եթե ճշմարիտ կրիտիկա անեմ այդ նամակիդ, վախենում եմ վիրավորվես, ուստի կթողեմ այդ կրիտիկան քո գալու ժամանակին։ Բայց այժմյանից մի քանի խոսք։ Սիրելիս, երբեք մի աշխատիր ինձ նման նամակ գրելու, այլ դու գրիր քեզ նման։ Ինչ կլինի մեր դրությունը, թե երկուսս միասին Գրիգորներ լինենք կամ երկուսս էլ Ոսկեհատներ։ Ավելի լավ չէ՞, թե մինը ինձանից ունենանք ու մինը քեզանից։ Ինչու համար ես նեղասրտում, երբ չես