Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողանում ինձ նման գրել (Թեպետ իմ գրածնս էլ մի զատ չէ) թե դու, չեմ ասում բոլորովին, այլ մինչև անգամ մի փոքր էլ ինձ նման գրես, ես ախորժակով չեմ կարդալ քո նամակը, որովհետև ոչինչ զվարճություն չէ ինձ համար թե ես կարդամ իմ նամակի պատճենը։ Ավելի լավ է աշխատիր գրել այն, ինչ որ ես չգիտեմ կամ չեմ կարող գրել։ Այսինքն՝ գրիր Ոսկուն նամակը, այնպես, ինչպես որ Ոսկին կարող է քեզ թելադրել։ Գրիր բոլորը ինչ որ կարծում ես ինձ կհետարքրե գրել լուրեր քո կյանքից, շրջապատողներից ասեկոսեներից, ինչպես վերջին անգամ մի փոքր գրել էիր, որը ես շատ հետաքրքրությամբ կարդացի։ Եվ, վերջապես, երբ հարկավոր են լինում մի բան գրել արդի զգացմունքներից գրիր նրանցից այն, ինչ որ ճշմարտապես թելադրում է քեզ քո սիրտը, և գրիր անպաճույճ, ամենապարզ բառերով ու մտքերով, առանց ցանկանալու խրթին մտքեր հայտնելու և այլն, և այսպիսով դու կտեսնես, որ քո գրածը, թե հետաքրքիր է յուր տեղեկությունների համար և թե՛ սիրելի յուր պարզ խոսքերով արտահայտած մտքերի ու զգացմունքների համար։ Ես քեզ լավ հասկանում եմ. դու կամենում ես ասել նեղանում եմ, որովհետև չեմ կարողանում ողորկ ու սահուն լեզվով արտահայտել այն բոլորը' ինչ որ ես զգում, քաղում եմ իմ մեջ։ Բայց ինչ հարկավոր է ողորկ և սահուն լեզու խո մի քանի բառեր գիտես. թեկուզ շատ հասարակ, նրանցով արտահայտիր։ Եվ վերջապես, միթե պետք է անպատճառ արտահայտել։ Միթե ես չգիտեմ ինչ կարող ես զգալ և տանել։

Վերջապես չարժե դրա համար նեղանալ, դա մինչև անգամ մի փոքրիկ հանցանք կլինի քո կողմից։

Հակառակ իմ սովորության, ես կարդացի մի անգամ իմ մինչև այստեղ գրածս և գտի, որ շատ կոպիտ լեզվով եմ գրել գրածներս։ Դու անպատճառ ուրիշ ենթադրություններ կանես, բայց հավատա, սիրելիս, ես բոլորովին ուրիշ ոգով էի ուզում գրել, թե ժամ ինը չլիներ կպատռտեի այս նամասկ և նորից կգրեի։ Բայց ոչինչ, դու խելոք աղջիկ ես, իմ մասին դու վատ բաներ չես մտածիլ։

Հա դու գրում ես, որ ինձ չես սիրում, շատ լավ ես: