Էջ:Muratsan, vol. 7.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«փոխարկյալ միմյանց փոխարին» դու էլ ես այսպես նամակ գրել ինձ։ Բայց սկիզբը ինչ լավ էի սկսել է. իսկի էսպես բաներ չկար, որ մի հոգեբան չի հավատալ, որ գլուխն ու տակը մի մարդու գրած է. երևի գինին կամաց կամաց է համ տալիս հա՛… չգիտեմ մի ասա է՛… Դե լավ, սպասիր, էլ ուրիշ ինչ գրեմ. գլխումս բան չկա. հա, երբ որ էգուց նամակդ կստանամ, այն ժամանակը լավ լավ բաներ կգրեմ:

Դե լավ, տիկին, դու էլ շատ մի նեղասրտիլ, ինչ անենք, թե հարբել եմ, խո էստեղից էնտեղ քեզ մի վնաս չեմ տալիս։

Բայց ներողություն, սիրելիս, ճշմարիտ է լավ եմ տրամադրված, բայց հարբելու բան չկա։ Իմ ճաշս 7 ժամ առաջ եմ վերջացրել, ուրեմն մուխը այսքան չէր տևել. սիրապատար նամակ գրելու տրամադիր չլինելով, սկսա մասխարություններ անել: Ուստի չեմ Էլ ստորագրում։

Սիրտդ դատարկ մնաց հե… բան չունեիր կարդալու վնաս չունի։

28 հուլիսի, 86, Թիֆլիս

Իմ անուշիկ հրեշտակս.

Ամսույս 25-ին մի նամակ ունիմ գրած քեզ և նույն օրն էլ ուղարկած «Մայր և մանկիկ»-ը փոստով. հուսամ արդեն ստացած լինես, ինչպես և այն մեծ և բազմապարզունակ նամակը, որ հանձնած եմ Հ. Մելիք-Շահնազարյանցի ինչպես մի «Erecommondatio»: Նրա էգոն էլ, այն է, 26-ին՝ ստացա քո 22 և 24 թվերով գրածներն և կարդալով շատ ուրախացա, բայց քիչ էլ տխրեցի։ Ուրախությունս այն բոլորի համար էր, ինչ որ քեզ զբաղմունք և ուրախություն էր պատճառել և որոնց համար գրել էիր: Իսկ տխրությունս նրա համար, որ դու այդտեղ իմ վերա մտածելով և ինձ շատ տխուր, սրտաբեկ, տանջվող, մաշվող և այլն և այլն երևակայելով, ինքդ էլ տխրում, նեղասրտում և քեզ չարչարում ես, հարյուր անգամ անիծելով, այդ տեսակ ամառանոց գալն։ Այդպես մի անիր, հոգիս, ես միշտ լավ, միշտ հանգիստ