Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տան համար, որ գրում ես, կհետևեմ. բայց նա էլ շատ հարմարություններ չունի, թեպետ համեմատելով մյուս տների հետ` աժան է։ Լիզան շատ բդադ է անում ցրտից, ասում է, թե օրը երեք անգամ էլ վառեք, էլի ճար չի լինիլ. սրա համար մնացել եմ մաթալ։ Վերջապես նրանք օգոստոսի 15-ին դարտակում են, կգնամ կքննեմ և խելքիս կտրածը կանեմ, բայց մեբելեղանից ոչինչ չեմ վերցնի, որովհետև թե թանկ է (հացի ստոլը 50 ռ. է ասում. ըստ այնմ իմա և մյուսներն) և թե հին և հիմար շինվածք։ Շկաֆն ու կամոտը ես արդեն մի շաբաթ առաջ զակազ եմ տվել լավ ուստի և ոչ շատ թանկ։

Իմ նամակների մեջ մի մի խոսքերը կամ կատակները լավ չես ըմբռնում և կրկին բացատրություններ ես պահանջում (ինչպես կաֆիևի համար գրածս և այլ համար), բայց ներիր, որ ես կրկին այդ բաների համար բացատրություններ չգրեմ, որովհետև դարդակ բաներ են իսկապես, և գրվում են։

Սիրելիս, նամակիդ հենց սկզբում գրում ես, թե «այժմ սկսում եմ գրել կիրակի օրվա նկարագրությունը— որքան կկարողանամ» և հետո շարունակ ուրիշ բաներից խոսելով, հիշյալ նկարագրության մասին մի խոսք անգամ չես հիշում.— ինչին վերագրենք այս, միթե դու այնքան քիչ ժամանակ ունես, որ գոնե մի աչքի չես անցցնում նամակդ, թե տեսնես ինչ ես գրել ինձ… զգույշ կաց, հոգեբանը կարող է կարծել, որ քո սիրահարը քիչ է զբաղեցնում քեզ և կամ գուցե այնքան շատ, որ քեզ մոռացնել է տալիս գրելիքդ… Ես ցանկանում եմ այս վերջին պատճառին հավատալ, ինչ ես կարծում, լավ չի՞ լինիլ։ Գրում ես, որ Ալեքսանը և Դանիելը եկել են.— բարով են եկել. բայց այդ բոլորիդ համար արդյոք նեղվածք չէ՞ լինում մեր տանը. արդյոք դու քեզ համար մինակ և հանգիստ ես լինում քո սենյակում, գրիր, հոգիս, ես կամենում եմ իմանալ։ Հայկանուշի համար ի՞նչ եք անում, չէ՞ որ նա մի փոքր շուտ պիտի լինի այստեղ, արդյոք հետևել, միշտ կրկնություններ անել տվել եք, թե միշտ տոներ եք վայելել տվել։ Ավետից նամակ ստանում ես թե չէ։ Ես ոչինչ տեղեկություն չունեմ։

Իմ կողմից հազար բարև Նիկոլային, Մանիշակին, Կատինկին,