մամին, Ազյուն, Ալեքսանին, Դանիելին, Հակովբին և այլն և այլն։ Ինչ անց է կենում բոլորը գրիր ես շատ եմ սիրում կարդալ թե դու որոնցով ես շրջապատված ամեն օր և ինչպես ես ժամանակ անցուցանում։ Սպանդարը և տիկինը քեզ շատ բարևում են։ Գրիր տեսնեմ, գնացի՞ք քարին տակը և լավ ժամանակ անցուցի՞ք, ովքե՞ր էիք, ինչո՞վ գնացիք, տուն բան չկտրել տվի՞ք, ղորսի դոդավենց Նիկոլայի հորը։ Մաման յուր վնասներից մի բան ստացա՞վ իսկի, թե դեռ մխիթարվում է ստանալու հուսով։
Քեզ պաշտող՝ Գրիգորիո-պդրիարգ
Հոգյակդ իմ Ոսկի․
21-ի նամակդ րոպեիս ստացա, բոլորովին անակնկալ։ Առաջին՝ որովհետև ցրվիչը առավոտ ասել էր թե նամակ չկա և երկրորդ, որ դու դրել էիր, թե այս առաջիկա փոստին գուցե նամակ չգրեմ, որովհետև գնալու ենք Քարին տակը։ Եվ այսպես, ես էլ չէի սպասում նամակիդ. բայց նա եկավ ի մեծ ուրախություն իմ։ Երևում է, որ Ալեքսանի և Դանիելի գալով զբոսանքները փոխադրվել են այնպիսի տեղեր, ուր դուք չպետք է մասնակցիք․ ուրեմն դու միայնակ ես մնում․ հոգ չէ, սիրելիս, ես էլ այսուհետև ամեն փոստ նամակ կգրրեմ, որ դու գոնե ինձանով զբաղվիս. միշտ այդպես է.«խաչին յուր տերն է պաշտում»։ Բայց նամակիդ վերջը ինձ վերա լավ ազդեցություն չարավ։ Դու մի-մի անգամ վիրավորվում ես իմ կատակներից։ Այս անգամ էլ սպառնում ես— «դե որ այդպես է, ուզում ես սկի նամակ էլ չեմ գրիլ։ Եվ այս ասում ես նրա համար, որ ես գրել եմ թե՝ «20֊ի նամակդ ճիշտ հոգուցդ էր բխած»։ Լավ, թե կարող ես, նամակ մի գրիր, ես կմտաբերեմ, բայց ես քեզ տանել չեմ կարող, ես միշտ կգրեմ։ Այո, Ոսկի, ես նեղանում եմ, ես չեմ կամենում, որ դու իմ խոսքերի մեջ մի ամենափոքր թերահավատություն անգամ