կինն է` որ առյուծ մարդուն նապաստակների հետ արածել է ստիպում, ուրեմն կինը պատասխանատու է յուր խղճի և յուր ընտանիքի առաջ` յուր ամեն մի քայլափոխի համար։ Եվ այսպես, ես կուզենայի, որ իմ նամակների մեջ քեզ անախորժ մի բան կարդալուց հետո` դու ինձ ամաչեցնեիր քո սիրալիր նկատողություններով, քո անուշիկ խրատականներով, դու ինձ կարգի հրավիրեիր, զարթեցնեիր իմ մեջ սիրո վիրավորված սրտի բողոքը` այնքան քնքուշ, այնքան սիրաշունչ ձայնով, որ ես ինչպես մոմ հալչեի այդ ձայնի առաջ… այս է քո պարտավորությունը, իմ անգին, իմ պաշտելի Ոսկի. մի րոպե, մի վայրկյան դու չպետք է թույլ տաս, որ ես հավատամ, թե դու կարող ես առանց ինձ շնչել, առանց ինձ զգալ…։ Այո, դու ի սկզբանե անտի վիրավորվող բնություն ունես, թե ես քեզ չպաշտպանեմ, դու կարող ես հուսահատվիլ… գիտեմ այդ պակասություն չէ քեզ համար. այդ բնավորությունը մինչև անգամ պատիվ է բերում քեզ, որովհետև նա ապացուցանում է, թե որքան քնքուշ, որքան նուրբ են քո սրտի թելերը և թե նոքա կկտրվեն՝ թե կոպիտ ձեռքեր խաղան նրանց վերա… Բայց այդ լավ չէ այն իսկ քեզ համար. պետք է որ ամրացնես այդ թելերը, որովհետև աշխարհում դեռ չէ ստեղծված այն հոգին, որ կարողանա յուր ամբողջ մեղմ և քնքուշ նվագելու երբեմն մատերը կնդարմանում են հոգնությունից, երբեմն դողում՝ հոգեկան վրդովմունքներից շատ քիչ է պատահում, որ նրանք նվագում են հեշտին և դաշնակավոր…։ Այո, սիրելիս, այդ բանը շատ անգամ և դժբախտաբար փորձած լինես ինձ վերա։ Քանի քանի ես կոպիտ և վայրենի ձայնով բարկացել եմ քեզ վերա, քանի քանի անգամ ես վիրավորել քո քնքուշ սիրտը, քո զգայուն հոգին և ինչպես դու երբեմն փղձկում էիր և լռիկ արտասվում. օհ, այդպիսի րոպեները ես չեմ մոռանում, ինչպես և չեմ մոռանա այն, որ դու շատ անգամ քաջությամբ համբերում էիր իմ հիմարություններին և հետո երբ իմ կիրքը հանգչում էր, դու մեղմով հանդիմանում էիր ինձ… Այո, ես այդ բոլորը չեմ մոռանում, ես չարաչար զղջում և անարգում եմ, բայց քեզ էլ խնդրում եմ, որ հենց նույն եղանակը միշտ շարունակես, այսինքն՝ համբերել հրաբուխի ժայթքումներին
Էջ:Muratsan, vol. 7.djvu/288
Արտաքին տեսք