և երբ լավան գետնի վերա փռած nւ սառած կտեսնես' ման գալ նրա վերա ոտքերով… Այո, այդ է քո պաշտոնը, դու լքանելու իրավունք չունես, որովհետև քո հոգին է, որ պիտի շնչավորե իմը…։
Իմ անգին և անզուգական Ոսկի.
Կատարյալ ուրախությամբ ստացա և կարդացի նամակդ, սիրով ընդունեցի «աչքալույսդ» և նույնը վերադարձնում եմ քեզ: Զարմանալի է, բոլորովին անակնկալ էր ինձ համար այդ ավետիքը, որովհետև ես դեռ հեռու կամ գոնե օգոստոսումն էի կարծում, որովհետև այդպես էր ասել ինձ Ավագը։ Բացի այդ, ես այդ բանը երազումս անպատճառ պետք է տեսնեի և չգիտեմ ինչու չտեսա։ Երևի մաման շատ կլինի ուրախացած, որովհետև ծնունդը յուր սիրած սեռին է պատկանում, բայց Մոսիլարանց տունը ինչպես է վերաբերվում այդ նորությանը. առաջուց արդեն շատ երեխաներ ունենալը մի փոքր չէ թուլացնում այդ նորածնի արած ազդեցությունը․ հետաքրքիր էր իմանալ։ Չէիր գրել ակուշերկա է ընդունողը, թե հասարակ տատ․ ինչպես է շարունակվում ետծննդյան ընթացքը, կանոնավոր է թե ոչ, գրիր։ Հարկ չկա ասել, որ ամեն միջոց գործ կդնեք լավ պահպանելու քենուս, մանավանդ որ դու էլ արդեն փորձված ես և Жуке-ը քեզ կարող է օգնել։ Շուտ կմկրտեք երեխային, թե կսպասեք Ավագին, գրիր. բայց նա կարծեմ հոկտեմբերից շուտ չի գալ և գոնե ձեր ներկայությունից չզրկվելու համար իրենք չեն սպասիլ Ավագին։ Զարմանում եմ, որ ասում ես, թե մինչև այժմ Կատինկան ոչինչ շոր չէ պատրաստել… միթե դու այդ բոլորը չէիր հիշեցնում նրան։ Վերջապես աստված ամուր ձեռքով պահե թե' մորը և թե' երեխին։ Չափից դուրս ուրախ եմ՝ որ այդ մեծ նիկարանությունն էլ այդպես հաջող վերջ ստացավ։ Նամակդ ստանալուն պես՝ ես հեռագրով շնորհավորեցի