Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործով, կամ յուր սիրելիներին տեսնելու դիտավորությամբ գնում է մի քաղաք և հանկարծ փոստի կայարաններից մինում նրան կանգնեցնում—ձի չկա — ասելով. անցնում են ժամեր, անցնում է օրը, անցնում է գիշերը, և խեղճ մարդը սպասում է կայարանում ձանձրույթից և սրտնեղությունից խեղդվելով. երևակայիր, որ այդպիսի մարդը խիստ ծխող էլ լինի և յուր ծխախոտը սպառված. իսկ կայարանում ամայությունը թագավորե... Ահա այս է իմ դրությունը։ Գոնե որ շուտ գալդ հնարավոր չէ, շաբաթը մի երկու պապիրոս էլ ղրկես, որ ծխեմ, ընդհակառակր, ասում ես, թե որ գալս մոտեցել է էլ չեմ կարողանում նամակ գրել։ Տո չարաճճի, այդ ես որ գրում եմ, ախր իմ դրության հարմար է եկել որ գրել եմ, դու ուր ես գրում։ Սպասողը ես եմ, եկողը դու։ Արդ, թե եկողը ուշանա, չէ որ յուր պարտքն է` չարաչար սպասողին միամտացնել։ Վերջապես այս օրերն էլ կանցնի, աստծով կգաս, ես քեզ ցույց կտամ ինչ որ հարկավոր է։ Նշանավոր փիլիսոփաներից մինը, որին քո ամուսինը պատիվ ունի որդին լինելու, ասում էր. «Կնկանը փառքը (քյոթակը) գլխիցը անպակաս պիտի լինի»։ Այժմ ես հասկանում երջանկահիշատակ փիլիսոփայի խորիմաստ բարոյականի միտքը...

Երեկ` Ավետից նամակ ստացա, գրում էր, թե Մարտունակը եկել է Թիֆլիս և խնդրել է, որ քեզ գրեմ իրա հետ տեսնվելու, որ մի վարժուհի ճարես նրա համար։ Երեկ և այսօր գնացի մատնացույց արած հյուրանոցները, բայց ոչ մեկումն էլ չգտի. երևի դեռ եկած չէ։ Վարժուհին Ամբարյանի տեղն է ուզում, իհարկե իմ սուրբ պարտքս կլինի շուտ գտնելու, որ նրանց ընտանիքը գալու են Պիատիգորսկից, նրանց հետ ճամփեմ։ Այն հրդեհի համար, որ գրել էի, Ավետը բան չէ գրում, երեի մի նշանավոր բան չի եղել։ Անցյալ նամակի հանձնարարություններս կատարիր, մանավանդ Սպանդարյանի վերաբերյալն անպատճառ։ Մեր տան մեջ ինչ կարևոր բան մնացած լինի և դու արժան համարես բերելդ, բոլորը բեր. սրա նրա խոսալուն չնայես, ինչպես որ քո բնությունն է։

Գուրդենիկիս մի ջերմաջերմ համբույր. չարաչար սպասում եմ այն վայրկյանին, երբ կհամբուրեմ նրան: Ողջունիր բոլորին, ում որ կարևոր ես համարում։ Սիրիր, ում որ էլ