Էջ:Muratsan, vol. 7.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ պաշտելի և անուշիկ Ոսկի.

20 թվականավ նամակս ստացած ես անշուշտ, նրանից առաջ գրվածներն էլ» յուրաքանչյուր փոշտ մի նամակ հաշված, ստացած կլինիս, (կարծեմ մի փոստ պակաս)։

Այս է այժմ մեր հաշիվը, նամակների մասին։

Դառնանք այսօրվա նամակին։ Ես առողջ եմ, կարող ես շատ հանգիստ լինել. այսինքն` ավելի առողջ քան երբևիցե մի ամառ։ Բայց սարսափելի ծանրությամբ են սահում օրերս. անհամբեր սպասում եմ ամսիս վերջին, որ գալու օրերս մոտենան։ Երբեք այսպիսի դաժանելի միայնություն չեմ տեսած. գուցե նախորդ տարվանը մոռացել եմ, չդիտեմ։ Չորս կողմս զարմանալի անապատ և ամայություն է տիրում։ Երևի սա է ամուրիի կյանքը։ Գալիս ես տուն դատարկություն, դուրս ես գնում` դատարկություն։ Չգիտես որտեղ սպանես ժամանակդ, շոգը չէ թողում գրել կամ կարդալ, ոչ մի ընկերություն չէ գրավում քեզ, կլուբն եմ գնացել մի երկու անգամ և հազիվ մի մի քառորդ մնացել, այգիները, ամառային թատրոնը և ուրիշ զվարճատեղիներ բոլորովին չեմ ուզում մտնել, նույնիսկ մատերը անտանելի է։ Մի մարդու ընկերությունն էլ եմ ատում, երկուսինն էլ. կարծես ամբողջ օրը մի բանի եմ ման գալիս, որ չեմ գտնում։ Էլի կեցցե իմ գործը, բավական զբաղեցնում և կազդուրում է ինձ։

Բայց հազար անգամ կեցցե ընտանիքը. սիրելի ամուսինը և սիրասուն հրեշտակները... չես կարող երևակայել, թե որքան մեծ լիություն, գոհություն և զվարճություն են դրանք, դեռ չեմ ասում, որքան մեծ հարստություն։ Երբ գործդ վերջացնում ես, շտապում ես թողնել պարապմանցդ տեղը, գիտես