թե ուր ես շտապում. գիտես թե ովքեր են քեզ սպասում և որոնց դու պիտի հանդիպես... մի սիրուն, երիտասարդ աղջիկ, դեռ կյանքով և կրակով լի, ժպտող շրթունքներով, խոսուն աչքերով, դիմավորում է քեզ, կամ զբաղված յուր առտնին գործերով` ծիծաղադեմ նայում է քեզ վերա, երբ մտնում ես դռնովը, սպասում քեզանից նորություններ, կամ ինքն է սկսում հաղորդել քեզ նրանց։ Այս բավական չէ, դեռ շատ անգամ էլ այդ սիրուն, այդ երիտասարդ տան տիկինը սուտ սուտ քեզ վերա բարկացած, այս և այն արարքդ նա խատելու պատրաստված, սպասում է քո գալուն. մտնում ես նա ամեն բան մոռանում է: էլի ժպտում, էլի ծիծաղում է, և հենց ամ են ա քաղցր դիմավորության ժամանակ մտաբերում է յուր սուտ բարկությունը, և այժմ դրուստ բարկանում յուր մոռացկոտության վերա. և սկսում է քեզ ծեծել... Ախ ինչպես շատ քաղցր փոքրիկ փոքրիկ խաղեր կան այդ կյանքում. կազմված փոքրիկ ոչնչություններից, որոնք այնուամենայնիվ մի մեծ և. երջանկություն պահում են իրենց թևերի վերա... հետո մյուս կողմից վազում է չարաճճի հրեշտակիկը, խլում է ձեռքերիցդ թղթե քսակը և ուրախ ուրախ խոսքեր թոթովելով` քաշվում է պատուհանի կողմը, դնում է քսակը սանդուխի վերա կամ թախտի ծայրին, պատռում է նրան մի կողքից և հիացմամբ բացականչում է «այ, Հակուշ, բուկա, ապա, իեսի, այ մայրիկ...» և այլ հազար ու մի թոթովանք ու դայլալիկ... և ինչպես են համարձակվում համեմատել ամուրու դժոխային կյանքը ամուսնացյալի երազական կյանքի հետ, ա՜հ, ինչպես շատ քիչ ենք գնահատում մենք այդ երանության մեծությունը։ Ես այժմ նման եմ այն հարուստին, որ հանկարծ զրկվել է յուր գանձերից. և այն ամենը ինչ որ են մի օր սովորական ստացվածք էր երևում նրա աչքում, այն որ նրա համար կյանքը կտա, որպեսզի նորեն ձեռք բերե։ Հազար անգամ փառք աստուծո, որ ես իմ գանձերից իսպառ չեմ զրկված, այլ փոքր ժամանակով հեռացած եմ նրանցից, և ինչպես եմ կարոտում, տեր աստված, ինչպես եմ գնահատում նրանց մեծությունը, նրանց անգին լինելը... Աստված հաջողե մենք կրկին հավաքվենք մեր տունը, միանանք, սեղմվենք ի մի շունչ և հոգի, այն ժամանակ ես պիտի
Էջ:Muratsan, vol. 7.djvu/342
Արտաքին տեսք