Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատեմ գիտակցաբար վայելել այդ հարստության և երանության մեծությունը։ Եվ դեռ հիմարներ կան, որոնք մեզ համար ասում են, թե կձանձրանար գյուղում, շարունակ միմյանց երեսը և գյուղացիները տեսնելով, ուր է, տվեք մեզ այս ահագին քաղաքում մարդիկ, շրջաններ, զվարճություններ, որոնք կարողանային հետաքրքրել և գրավել մեզ, որոնց են դրանք, ուր են դրանք, ինչու համար եմ ջրի մեջ թաղված ծարավությունից պապակում, ախր չէ որ այդ ջուրը Ախերոնն է, ժահահոտ է ծծմբածու...։ Ինձ ականակետ և քաղցր առվակ է հարկավոր, քաղցր և զվարթարար, ինչպես նեկտարը... ես այն գտանում եմ իմ ընտանեկան ծածկի տակ, սիրուն ամուսնու կրծքի վերա հոսելիս... Միթե ես կարող եմ երբևիցե ձանձրանալ այս սիրակարկաչ վտակի ձայնից... սիրո հնչյուններից, սիրո մրմունջներից։

Ախ ինչպե՜ս կուզենայի, որ այս րոպեն առավոտյան ժամ 5֊ը լիներ, և ես նստած եմ գրասեղանի առաջ` արձանագրեի այս րոպեի ոգևորության մի գողտրիկ վեպիկի մեջ... որ այս վերնագիրը կրեր— «Արքայությունը պտրել ամուսնության մեջ...»։

Չեմ ասում կգտնվեին մարդիկ, որ այդ ամուսնության մեջ կելնեին դժոխքն էլ գտնելու և գուցե կհաջողեին գտնել, բայց այդ դժոխքը ավելի չարարվեստ և առավել բոցավառ չէր լինել ամուրիներին հրդեհող դժոխքից։

Այսուամենայնիվ ես որոշեցի հաստատապես գրել մի վեպ որ երկու երես ունենա և նրանց վերա նկարվածները… այդ ես գալուց քեզ կպատմեմ։

Սիրելիս, մի քանի խոսք էլ մեր գործերից։ Անցյալ (20֊ի) նամակումս հիշած էի, որ կալվածական գործի վերջականի մասին այսօր կգրեմ, բայց այսօր արքունական տոն լինելով մնաց։ Վաղը կվերջացնենք. ուրեմն հարկ եղածը կգրեմ 25֊ի նամակովը (երկուշաբթի)։

Հովհաննեսը միթե մինչև այժմ տեղդ է, այսօր էլ չդուրս եկավ։ Այցելություններդ վերջացրու, որ իմ եկած ժամանակ բոլորովին ազատ լինես։

Հայկանուշի թղթերի մասին չգրեցիք, թե մինչև այժմ որ մնում է, ի՜նչ անեմ, ղրկեմ Ավետին թե ոչ։ Ավետի մասին