և վերջին շաբթի երեքշաբթի կամ չորեքշաբթի այստեղ լինես։ Իհարկե մինակ չես գալ. Ավետը ինչպես խոստացել է հետդ կգա, Կատինկին էլ կտեսնե, մի երկու շաբաթ էլ Թիֆլիսի գարունը կվայելե և կվերադառնա։ Եթե տոմսակի վերաբերմամբ արած կարգադրությունս քեզ անհաճո է, կարող ես հեռագրել, որ հայտնեմ Արսենին չվերցնե։ Միայն ինչպես ինքն ասում էր, շուտով այդ ձրի տոմսակը վերջանում է, բացի այդ էլ քրոջ անվամբ տալ չի կարելի, կամ յուր երեխանց գուվերնանտ պիտի գրի կամ մի ուրիշ բան։
Սուրենը ծաղիկը չհանեց. երևի լիմֆան վատն է եղել, երախան ինքը առողջ է, միամիտ կաց։
Մանթաշովն ու Ժանտարովն այստեղ են։ Ժանտարովն Բաքվից 500 ռ. է ղրկել Սպանդարին և հետո եկել։ Ինքը Մանթաշովի տանն է իջել, որ երևի հետը տեսակցողներ չլինեն։ Մենք դեռ չենք պատահել իրեն։
Անցյալ կիրակի ինձ մոտ հրավիրված էր Նիկողոսյանը Սպանդարի հետ միասին ճաշի և ընթրիքի. Արսենն էլ մեզ մոտ էր։ Սպանդարի առողջությունը այժմ լավ է. Արսենը մի դեղ է տվել, որ արյունահոսությունը մշտապես կարող է փակել։ Արսենը գտնում է, որ կարող է այստեղ էլ առողջանալ ջրեր գործածելով ամառանոցում։ Տեսնենք։ Մամին, Ավետին, Հայկուշին բարև, գառնուկներիս ջերմաջերմ համբույր. ասա ա շանորդիք, ձեր մորը քիչ նեղացրեք։ Համբուրում եմ քեզ զոռով։
Լրագիրները չեմ ղրկում, որ մի անգամ թողել եմ, էլ չարժե շարունակել։
Սիրեցյալ Ոսկիս.
Ապրիլ 6-ի նամակդ երեկ ստացա. շնորհակալություն` շնորհավորությանցդ համար։ Տոմսակի համար ես գրում, Արսենը այստեղ էր և հենց նամակդ գրելուց մի օր առաջ կա