Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուզած փողն էլ, գլխարկն էլ տվի։

Փողը գրպանը կոխեց, գլխարկը ծածկեց, ձեռքս սեղմեց և օրորվելով դուրս գնաց։

Էլ չտեսա նրան:

Տարիներ հետո իմացա, որ տնից դուրս արած, թափառում է մայրաքաղաքի փողոցներում, իբրև պրոֆեսիոնալ ինտելիգենտ մուրացիկ և արբեցող։