Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաքսիմատ բեր։ Այս ես ինքս էլ չեմ իմացել, թե ինչպես է կատարվել։

Աղախինը չգիտեր՝ ծիծաղի, թե զարմանա յուր տիրուհու այդ արտասովոր վարմունքի վրա։ Նա սկսեց մի առ մի կատարել նրա նոր հրամանները։ Սրբեց սեղանն ու աթոռը, տեղափոխեց նրանց, նրա համար նոր թեյ և պաքսիմատ բերեց, որից հետո ավելեց հատակն և հեռացավ։

Այնինչ իշխանուհին՝ հաղթության հուսո ժպիտը դեմքին՝ նորից արդեն ձգվել էր աթոռի վրա և հանգիստ սկսել էր վայելել թեյն ու պաքսիմատը։

«Պարոն Հարունյա՛ն, այժմ դու արդեն ընդմիշտ իմ ձեռքին ես,— խոսում էր նա այդ ժամանակ կիսաձայն։— Երբ ես քեզ կձգեմ այն նեղ տեղը, որտեղից տակավին ոչ մի մարդ չէ ազատվել, այն ժամանակ այլևս ոչինչ հասաստակամություն, ոչինչ խիստ հավատարմության ուխտ քեզ օգնել չէ կարող... Ես շատ լավ եմ ճաաչում տղամարդիկներին։ Այո, թեպետ դու փոքրիշատե ապացուցանսւմ ես, որ մի բանով բարձր ես նրանցից, բայց և, իհարկե, դու երկաթ չես. դու ևս նույն ողորմելի արյունից ու մսից ես խմորված, ինչպես և մյուսները։ Բայց ափսո՜ս, որ իմ վճիռը ես չեմ կարող իրագործում տալ այստեղ, այլ պիտի սպասեմ, որ ամառն անցնե, և մենք վերադառնանք քաղաք.․․ Գրեթե ամբողջ երկու ամիս կա տակավին։ Այդ աելի վատ թե՛ քեզ համար և թե՛ ինձ համար․․․ Բայց և այնպես, այդ ժամանակամիջոցը շատ է ինձ համար, որ ես այստեղ բոլոր ուժերդ հանեմ քո միջից և նախապատրաստեմ քեզ վերջին րոպեի համար... Այդ ժամանակ արդեն բոլորովին ուժասպառ դու ինքդ կընկնես իմ ոտներիս տակ․․․ և ես՝ արդեն ցանկալի հաղթանակը տարած՝ ոտնակոխ կանեմ քեզ... Օ՜, երջանիկ րոպե․.. Այստեղից դու այլևս ինձանից ոչ մի տեղ չես կարող փախչել»․..

Նա հիշեց այն սառն վարմունքն ու հնարովի գլխացավը, որոնցով նա միշտ հանդիպում էր Հարունյաններին, և տեսավ, որ այդպես չպետք էր վարվեր և չպետք է վարվի այնուհետև, եթե անպատճառ կամենում է յուր նպատակին հասնել։

«Եղածը եղել է,— հույս տվեց նա ինքն իրեն,— այս