Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂԱԽԻՆ.— Այո։

ՖԼՈՐԱ.— Ի՞նչ է շինում այնտեղ։

ԱՂԱԽԻՆ.— Երևի խաղում է երեխանց հետ։

ՖԼՈՐԱ.— Գնա կանչիր։

ԱՐԱՄ.— Ոչ, հարկավոր չէ, ես ինքս կգնամ նրա մոտ։

ՖԼՈՐԱ.— Ինչո՞ւ։ Մենք...

ԱՐԱՄ.— Ոչ, ոչ։ (Դիմում է դեպի մուտքի դուռը):

ՖԼՈՐԱ (աղախնին).— Առաջնորդիր պարոնին։

ԱՐԱՄ.— Պետք չէ, պետք չէ։ (Առանց բարևելու արագ դուրս է գնում):

ԱՂԱԽԻՆ (առաջնորդում է նրան մինչև նախասենյակ և վերադառնում):


VIII
Ֆլորա, Ռուբեն և աղախին:

ԱՂԱԽԻՆ.— Սուրիկն ասաց՝ հայրիկը որ գա, իմաց տամ իրեն։

ՖԼՈՐԱ (արագ).— Ոչ, ոչ. չգնաս չասես, թե հայրիկն եկել է։ Լսո՞ւմ ես։

ԱՂԱԽԻՆ.— Լսում եմ։ (Դուրս է գնում):


IX
Ֆլորա և Ռուբեն:

ՌՈՒԲԵՆ (որ մինչև այժմ կանգնած էր կատարյայ շվարման մեջ). Ֆլորա՞... այս ի՞նչ բան էր... Մի՞թե...

ՖԼՈՐԱ.— Հիշո՞ւմ ես ինչ էի ասում քեզ, երբ դու խնդրում էիր ձեռքս և ես դժվարանում էի համաձայնել։ Ասում էի, չէ՞, թե նա անշուշտ կենդանի է և վաղ թե ուշ կերևա։ Եվ— ահա՛։

ՌՈՒԲԵՆ.— Մի՞թե այդ իսկապես նա էր։ Ես նրան չեմ ճանաչում և երբեք չեմ էլ տեսել, բայց որ մտա և տեսա նրա շինելն ու հենակները և մանավանդ քո շփոթմունքը, իսկույն գլխի ընկա, որ այդ նա պիտի լիներ։ Ա՛յ քեզ զարմանալի բան։ Չորս-հինգ տարի անհետ կորած լինելուց հետո հանկարծ...