Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ թռչում է դեպ' երկինքը փրփուր.
Եռում է վիհը, վժժում է վիհը...
Արդյոք կործանվե՞լ ուզում է ծովը։
       Հանկարծ ալեկոծ ծովը հանդարտվեց
Եվ սպիտակ փրփրից ճեղքվածով մթին
Մի խիստ ահավոր բերան երևեց.
Եվ մեծ երամով ջրերը կրկին
Սլացան խորը մաշված անդունդի,
Եվ հատակն իսկույն մնչաց կատաղի։
       Եվ դեպ’ ալիքը գնալով, պատանին
Փրկիչ-աստծուն սկսեց կանչել...
Հանկարծ ամենքը դողով գոռացին՝
«Կորա՜վ պատանին անդունդում անել»։
Եվ մութ անդունդը ծածկեց յուր բերան.
Նրան էլ չի փրկիլ ոչ մի ույժ մարդկանց։
       Վերը հանդարտվեց... իսկ ներքևը խուլ
Աղմուկ է լսվում... Դողում են մարդիկ.
Նայում անդունդին և պնդում անդուլ.
«Կորա՜վ պատանին սրտոտ, գեղեցիկ»։
Եվ ծովը այժմ կամաց է ոռնում...
Իսկ սրտերը խիստ անհամբեր զարկում։
       «Գոնե ձգեիր պսակդ ոսկի,
Ասելով՝ ով որ պսակս դարձնի,
Նրա հետ գահս նա կըբաժանի,—
Սակայն քո գահը մեզ չէր շլացնի։
Այն, ինչ ծածկում է անդունդը անել,
Ոչ ոք մեզանից չի կարող պատմել։
       «Ալեկոծ, ջարդված որքա՜ն մեծ նավեր
Կործանվել են դրա խիստ ալիքներից.
Իսկ հետո միայն մանր կտորներ
Նա դուրս է թափել յուր խոր հատակից...»։
Բայց ալիքները մնչում են խորում,
Կարծես, մոտավոր ամպեր են գոռում։
       Եվ խառնվելով միմյանց հետ նոքա
Ոռնում են, սուլում, շաչում ինչպես ջուր.
Երբ դա թափվում է սաստիկ կրակի վրա
Եվ թոշում է դեպ՝ երկինքը փրփուր...