Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փային 10 ռ.։ Ամառը կայացած առաջին ժողովում ստորագրած են մոտ 20,000 ոուբլու փայի (դրամագլուխը, ինչպես գրել եմ քեզ, պիտի լինի 120,000 ռ.)։ Պատրաստվում են նոր, ավելի բազմամարդ ժողով գումարել նոր ստորագրություններ հավաքելու։ Բայց մինչ այդ՝ շարունակվում է «Նոր-Դարի» տագնապալի դրությունը. գրաշարներն ամեն օր գործադուլ են անում փողը կանոնավորապես չստանալու պատճառով, տան տերը անդադար պահանջում է տունը դատարկել նույն պատճառով. թերթը շաբաթներով չի գնում գավառները, որովհետև պոստը չի ուղարկում դարձյալ նույն պատճառով։ Իսկ տարին վերջանում է և պետք է բաժանորդագրություն բանալ։

<Նար-Դոս>


42. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1901. սեպտեմբերի 6. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Ուղարկում եմ սրբագրությունը։ Շնորհակալ եմ, առաջին երկուսը բավական լավ ես կատարել։ Միայն հատկապես խնդրում եմ ստորակետն ու գիծն այնպես լինի, ինչպես որ դրել եմ (,—), որովհետև այդպես, սխալ թե ուղիղ, աչքի համար ավելի լավ է։ Խնդրում եմ նմանապես, որ մնացած ուղղածներս էլ, մանավանդ շապկինը, այնպես լինի, ինչպես որ ես եմ շինել. առանձնապես ուշադրություն դարձրու այն բանին, որ վերնագիրը վերև տանեն, իսկ «Հրատարակություն Գողթնի» ամենևին հարկ չկա գրքի ճակատին դնելու, այլ պետք է տանել ամենից ներքև, տպարանից վերև։ Անունս, հիրավի շատ հիմար տառերով է շարված։ Եթե այն տառերից որոնցով շարված է «Արոր» բառը (տպարանի անունը), ավելի լավ տառեր կան, թող նրանցով շարեն անունս, միայն թե տառերը պետք է լինին միջակ մեծության, սև և գեղեցիկ։ «Վիպակ» բառի տառերն էլ պետք է