Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորից փակելու եմ գրասեղանիս մեջ։ Վատ չէր լինիլ, եթե այդ մասին ինձ մի որևէ հաստատ բան գրեիր։ Ասենք ես իրեն հայր Ներսեսին էլ կգրեմ։

«Սպանված աղավնիս» ի՞նչ եղավ։ Մինչև օրս չստացա գրքի շապիկը և, երևի, չեմ էլ ստանալ։ Գի՞նը որքան է նշանակված։

«Кавк. Вест.»-ի հոկտ. գրքում տպված է «Աննա Սարոյանիս» սկիզբը Գ. Լևոնյանի թարգմանությամբ — մի ամենայնիվ անճոռնի թարգմանություն. Հռիփսիմե անունը թարգմանել է Рипсима.

Թիֆլիս գալդ ի՞նչ եղավ, չե՞ս գալիս։

Հույս կա, որ «Նոր-Դարի» բանը կամաց-կամաց դրստվի, գործն յուր ձեռքն է առել Սպանդարյանի ուսանող որդին և եռանդագին աշխատում է հրատարակությունը կանոնավորել։ «Մամուլ» ընկերությունն առայժմ սաղմի մեջ է, տեսնենք ինչ դուրս կգա։

«Մանե» վեպս նորից վերափոխության եմ ենթարկում, գուցե վերնագիրն էլ առաջվանը թողնեմ — «Երկու բևեռի մեջ»։ Համենայն դեպս հունվարից, եթե սաղ մնացի, անպատճառ կհրատարակեմ թերթի մեջ։ Վերջավորությունը միայն մի քիչ չեմ հավանում և դեռ հաստատապես չեմ վճռել, թե ինչպես վերջացնեմ։ Ասենք, բոլոր վեպերիս մեջ սա իմ ամենամեծ ցավն է եղել — վերջավորությունը։

Արդյոք, շարունակո՞ւմ ես ինձնից նեղացած մնալ և չես բախտավորեցնիլ ինձ քո նամակով։

Քո Նար-Դոս


46. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1901. նոյեմբերի 11. Թիֆլիս

Սիրելի Մալխաս.

Երևի ստացած կլինիս բաց նամակս, որի մեջ գրել էի, թե ինչ պիտի ուղղել գրքի շապկի վրա։ Ամեն բան լավ է, միայն շրջանակը շատ հին և փտած ձևի է։ Բայց այժմ, երևի,