Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելու չափ հիվանդ էիր: Այժմ էլ, որ կարդում եմ թե շարունակ հիվանդ ես, միշտ հիշում եմ այդ դաժան առավոտը...

Բայց իջեցնենք վարագույրը տխուր անցյալի վրա և նայենք ապագային կայտառ հոգով:

Չափազանց ուրախ եմ, որ այդքան դաժան օրերից հետո արժանացար գրական գործունեության 25-ամյակին: Տա աստված, որ արժանանաս և 50-ամյակին:

Ընդունի՛ր, սիրելի ընկե՛ր, ջերմաջերմ բարեմաղթություններս:

Մտքով սլանում եմ քեզ մոտ, սեղմում եմ քեզ կրծքիս և համբուրում շրթունքներդ։

Քո Միքայել


1911
106. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
1911. փետրվարի 3. Թիֆլիս.

Սիրելի Ծատուր.

Գիտեմ, որ նամակս անակնկալ կլինի քեզ համար, ուրեմն է՛լ ավելի ունկն դիր և մի մերժիլ խնդիրքս։

Սեդրակ Մանդինյան, Հովհ. Մալխասյան և ես կազմում ենք մի քրեստոմատիա — դասագիրք, որ գրեթե պատրաստ է և շուտով տպագրության կհանձնվի։ Ուղարկիր, խնդրում եմ, անմիջապես Տուրգենևի «Արձակ բանաստեղծ». թարգմանությունդ և ապա մինչև փետր. 20-ը թե կարող ես հասցրու Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» ոտանավորի թարգմանությունը[1] («Արձ. բանաս». այստեղի գրավաճառների մոտ չգտանք)։ Թե կկատարես հին ընկերոջդ խնդիրքը խո լավ, թե չէ ու,— այդ էլ քո կամքը կլինի։ Հասցես՝ «Սուրհանդակի»[2] խմբագրատուն։

Քո Միքայել
  1. Նար-Դոսը և Հովհ. Մալխասյանը կազմել են «Գիր և կյանք» դասագիրքը ծխական դպրոցների բարձր դասարանների համար (1911 թ.)։ Նար-Դոսն իմանալով, որ Ալ. Ծատուրյանը թարգմանել է Տուրգենևի «Արձակ բանաստեղծությունները» խնդրել է ուղարկել այդ թարգմանություններից մի քանի նմուշ։ Ծատուրյանը կատարել է նրա պահանջը և դասագրքում տպվել է Տուրգենևի «Ճնճղուկը» և «Աղավնին» գործերը։ Նար-Դոսը պահանջել է ուղարկել նաև Ա. Պուշկինի «Մոցարտ և Սալիերիի» թարգմանությունը, Ծատուրյանը չի համաձայնվել և իր պատասխան նամակում գրել է՝ «Պուշկինը ձեռաց թարգմանելու բան չէ»։
  2. «Սուրհանդակ» գրական-քաղաքական օրաթերթ, տպագրվել է 1909—1912 թթ. Թիֆլիսում, խմբագիր-հրատարակիչ՝ Աղ. Երիցյան։ Նար-Դոսն այդ տարիներին աշխատել է «Սուրհանդակի» խմբագրությունում և իր «Պայքար» վեպն առաջին անգամ տպագրել այդ թերթում։