Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եք լուսժողկոմ ընկ. Դրաստամատ Սիմոնյանին ձեռագրերիս մասին:

Ձեր նամակի մեջ հայտնում եք, թե ընկ. Ալազանը, որը ընկերացած է եղել Ձեզ հետ լուսժողկոմին այցելած ժամանակ, պատմել է իմ կացությունը և ընկ. Դրաստամատը խոստացել է հունվարի առաջին կեսին նյութական օժանդակություն հասցնել ինձ։ Այս առթիվ պետք է ասեմ Ձեզ, որ մինչև օրս այդպիսի օժանդակություն ես չեմ ստացել, իսկ թե այսուհետև կստանամ թե ոչ, չգիտեմ, իհարկե։ Եվ, չնայելով որ այսպիսի դեպքերում կյանքի փորձն ինձ վարժեցրել է շատ էլ լավատես չլինել, թերևս ապարդյուն չլինի ընկ. Դրաստամատին հիշեցնել իր խոստումը, որ երևի մոռացել է նա։ Ես կարծում եմ, որ լուսժողկոմի խոստացած օժանդակությունը իսկապես ոչ թե բարեսիրական մի նպաստ կլինի կարիքի մեջ եղած մի հին գրողի, այլ մի տեսակ փոխհատուցում կամ վարձատրություն այդ գրողի ձեռագիր աշխատությունների համար, եթե այդ աշխատություններն իրոք որևէ արժեք են ներկայացնում Պետական թանգարանի համար[1]։

Հարգանքներով Նար-Դոս

Հասցես. Тифлис, III комис. Обводный пер. № 9, М. Ованесяну — Нар-Досу.


136. ԽՈՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

1932. ապրիլ 23. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Սարգսյան.

Ներփակ ուղարկում եմ լուսանկարս Պետ. Թանգարանի գրական բաժնի համար[2]։ Ներողություն որ խոստումս այսքան ուշ եմ կատարում. պատճառը հիվանդությունս էր։

Ի դեպ. Պետհրատը հրատարակում է երկերիս ժողովածուի 1-ին հատորը, որի նյութերի մի մասը ձեռագրեր են։ Նայեցեք․

  1. Նար-Դոսն իր բոլոր ձեռագրերը, նամակները և լուսանկարները 1932 թ. նվիրել է Հայաստանի Գրական թանգարանին։ Տպագրվող նամակների տեքստերը վերցված են հեղինակի արխիվում պահվող ինքնագրերից։
  2. Նար-Դոսի Երկերի ժողովածուի առաջին հատորը լույս տեսնելուց հետո, բոլոր ձեռագրերը Ռ. Զարյանը հանձնել է Գրական թանգարանին։