Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեռքդ չեմ բռնի։ Ես նույնը կանեմ։ Բայց դեռ վաղ է։ Ես ուզում եմ միայն ասել քեզ...

ՖԵԴՅԱ.— Լավ։ Կասես, բայց հետո, իսկ այժմ ա՛յ ինչ արա, բարեկամ։ Խնդրում եմ, տուր այս պանդոկի տիրոջը (փող է տալիս նրան) և հարցրու իմ անունով նամակ ու փաթեթ չկա՞։ Խնդրում եմ։

ԻՎԱՆ ՊԵՏՈՈՎԻՉ.— Լավ։ Ուրեմն ինձ կսպասե՞ս։ Ես դեռ կարևոր բան պիտի ասեմ քեզ։ Այնպիսի բան, որ չես լսի ոչ միայն այս, այլ և այն աշխարհում, գոնե մինչև այն ժամանակ, երբ ևս կգամ այնտեղ։ Ուրեմն բոլո՞րը տամ։

ՖԵԴՅԱ.— Ինչքան որ պետք է։ (Իվ․ Պետրովիչը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 4

Ֆեդյա մենակ:

ՖԵԴՅԱ (շունչ է քաշում թեթևացած, փակում է դուռը Իվան Պետրովիչի ետևից, վերցնում է ատրճանակը, դնում քունքին, ցնցվում և զգուշորեն իջեցնում: Լռում է):

ՖԵԴՅԱ.— Ո՛չ, չե՜մ կարող, չե՜մ կարող, չե՜մ կարող։ (Դուռը ծեծում են): Ո՞վ ես այնտեղ։

ՄԱՇԱՅԻ ՁԱՅՆԸ (դռան ետևից).— Ես եմ։

ՖԵԴՅԱ.— Դու ո՞վ ես։ Ա՜խ, Մաշա... (բաց է անում դուռը):

ՏԵՍԻԼ 5

Ֆեդյա և Մաշա:

ՄԱՇԱ.— -Ձեզ մոտ էի, Պոպովի մոտ, Աֆրեմովի մոտ և վերջը գլխի ընկա, որ այստեղ կլինես։ (Տեսնում է ատրճանակը): Ա՛յ, թե լավ բան ես անում։ Հիմա՛ր։ Իսկապես հիմար ես։ Մի՞թե իսկապես ուզում ես սպանել քեզ։

ՖԵԴՅԱ.— Չէ, չկարողացա։

ՄԱՇԱ.— Ուրեմն ես չկամ, էլի՞։ Անաստվա՛ծ։ Ինձ էլ չես խղճացել։ Ա՛խ, Ֆեոդոր Վասիլևիչ, մե՜ղք ես գործում, մե՜ղք։ Իմ սիրո համար...