Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԻԶԱ (հանդիմանորեն).— Վիկտո՛ր։

ԿԱՐԵՆՒՆ.— Լիզա՛, ների՛ր ինձ։ Այն, ինչ որ ասում եմ, նրա՛ համար եմ ասում, որ չեմ ուզում քո մասին և քեզնից ծածուկ միտք լինի իմ մեջ։ Այս բոլորն ասացի դիտմամբ նրա՛ համար, որ ցույց տամ, թե ո՛րքան վատ մարդ եմ ես և ո՛րքան հասկանում եմ, որ սրանից էլ դենը գնալ անկարելի է, որ ես պետք է կռվեմ իմ դեմ և հաղթահարեմ ինձ։ Եվ ես հաղթահարեցի։ Ես սիրում եմ նրան։

ԼԻԶԱ․— Այդպես էլ պետք է։ Ես արեցի ամեն բան, ինչ որ կարող էի։ Ես չէ, այլ սրտիս մեջ եղավ այն ամենը, ինչ որ դու կարող էիր ցանկանալ. նրա միջից չքացավ ամեն բան, բացի քեզնից։

ԿԱՐԵՆՒՆ.— Ամե՞ն բան։

ԼԻԶԱ․— Ամեն, ամեն բան։ Թե չէ՝ չէի ասի։

ՏԵՍԻԼ 3

Նույնք և լակեյ:

ԼԱԿԵՅ.— Պարոն Վոզնեսենսկի։

ԿԱՐԵՆԻՆ.— Ֆեդյայից պատասխան է բերում։

ԼԻԶԱ (Կարենինին).— Կանչեցե՛ք այստեղ։

ԿԱՐԵՆԻՆ (վեր է կենում և գնում է դեպի դուռը).— Դե, այս էլ պատասխանը։

ԼԻԶԱ (երեխային տալիս է դայակին: Դայակը դուրս է գնում:).— Մի՞թե ամեն բան պիտի վճռվի, Վիկտոր։ (Համբուրում է նրան):

ՏԵՍԻԼ 4

Կարենին, Լիզա և Վոզնեսենսկի (մտնում է):

ԿԱՐԵՆԻՆ.— Հը՜, ի՞նչ պատասխան բերիք։

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Տանը չէր։

ԿԱՐԵՆԻՆ․— Ի՞նչպես թե տանը չէր։ Խնդրագիրն էլ չի ստորագրել։

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Խնդրագիրը չի ստորագրված, այլ թողված է մի նամակ ձեր և Ելիզավետա Անդրեևնայի անունով։