Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ են ուզում ինձանից։ Ֆեդորան ասում է, թե այդ բոլորը բամբասանք է, թե նրանք հանդիստ կթողնեն ինձ վերջապես։ Տա՛ աստված։

Վ. Դ.
Հունիս 21

Աղավնյակդ իմ, ջանիկս։

Ուզում եմ գրել, բայց չեմ իմանում, ինչից սկսեմ։ Այս ի՞նչ տարօրինակ բան է, որ մենք ձեզ հետ ապրում ենք այսպես։ Ասելս այն է, որ ես ոչ մի ժամանակ օրերս չեմ անցկացրել այսպիսի ուրախության մեջ։ Կարծես աստված օրհնել, տուն ու ընտանիք է տվել ինձ։ Զավակս, իմ սիրունիկ, այդ ի՞նչ եք ասում չորս շապկի մասին, որ ես ուղարկել եմ ձեզ։ Չէ՞ որ հարկավոր էին ձեզ,— Ֆեդորայից իմացա։ Ջանիկս, ձեզ գոհացում տալը մի առանձին երջանկություն է ինձ համար. այդ արդեն իմ հաճույքն է, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, ինձ մի վիրավորեք և մի վատաբանեք ինձ։ Ոչ մի ժամանակ այսպիսի բան չի պատահել ինձ, ջանիկս։ Ահա ես այժմ մարդամեջ եմ ընկել։ Նախ՝ ապրում եմ երկուտակ, որովհետև դուք էլ նույնպես շատ մոտիկ եք ապրում ինձ և ի մխիթարություն իմ. իսկ երկրորդը՝ այսօր ինձ թեյի հրավիրեց մի կենող, իմ հարևան Ռատազյայևը, այն նույն չինովնիկը, որի մոտ հեղինակային երեկոներ են լինում։ Այսօր ժողով կա. գրականություն պիտի կարդանք։ Այ, թե այժմ ոնց ենք ապրում մենք, ջանիկս,— ա՜յ»։ Դե՜հ, մնաք բարով։ Ես այս բոլորը դրեցի հենց այնպես, առանց որևէ նկատելի նպատակի, այլ միայն նրա համար, որ ծանոթացնեմ ձեզ իմ բարության մասին։ Դուք հրամայել եք, հոգյակս, Թերեզայի միջոցով ասելու, որ ձեզ գունավոր մետաքս է հարկավոր հարթակարելու, կդնեմ, ջանիկս, կդնեմ, մետաքս էլ կդնեմ։ Հենց վաղնևեթ հաճույք կունենամ գոհացում տալու ձեզ կատարելապես։ Տեղն էլ գիտեմ՝ որտեղ դնեմ։ Իսկ ինքս այժմ մնում եմ

Ձեր անկեղծ բարեկամ

Մակար Դեվուշկին: