Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՂՈԹՔ

Ի՞նչ կա ավելի վեհ ու սրբազան,
Քան այն աղոթքը, որ ես մշտական
Վեր եմ առաքում ծանր րոպեներին
Դեպի աթոռը հավերժականին։
Որպես տապի դեմ հովիկ մի զեփյուռ
Եվ ծարավի դեմ աղբյուրի սառ ջուր,
Նույնպես և իմ այդ աղոթքը իսկույն
Տալիս է սրտիս մեղմ թեթևություն։

14 փետրվ. 1887.


ԵՐԿՈԻ ԱՐԾԻՎ

Երկու արծիվ սրաթռիչ
Հանդիպեցան բարձր օդում.
Մեկը նրանցից հարցրեց մյուսից.
«Ո՞ւր ես այդպես շտապում»։

— Ես շտապում եմ իմ ձագերին
Հասցնելու շուտ օգնություն,
Նրանց որսորդը — մեր թշնամին
Կամե զոհել։ Իսկ դու ո՞ւր։

«Իսկ ես կռվի ահեղ սաստիկ
Դաշտն եմ շտապում արնալի,
Այնտեղ սպանված շատ կան մարդիկ,
Ես կարոտ եմ կերակրի»։

14 փետրվ. 1887.