Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մարդու, ահ են գցում նրա սիրտը և առաջուց կշռադատած ամբողջ վճռականությունը ոչնչացնում, այնպես որ տուն մտա ո՛չ կենդանի, ո՛չ մեռած, մտա ու այստեղ էլ մի ուրիշ խաթա,— մթության մեջ չտեսա, թե ներքևը շեմքի մոտ ինչ կա, մտա թե չէ, ոտս դիպավ մի կնկա. իսկ այդ կնիկը կովկիթից կաթ էր քամում ամանների մեջ և ամբողջ կաթը թափեց։ Հիմար կնիկն սկսեց ճղալ-ճղճղալ, թե էդ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես ներս խցկվում, ի՞նչ ես ուզում, ու էլ ինչ անեծքներ ասես չսկսեց։ Ես այս, ջանիկս, նրա համար եմ նկատում, որ այսպիսի գործերում ինձ միշտ այս տեսակ բան է պատահել, է՜հ, կնշանակի այս էլ ճակատագիրս է. շարունակ որևէ մի կողմնակի բանի դեմ կընկնեմ։ Աղմուկի վրա դուրս եկավ տանտիրուհին. մի ջադու-պառավ, ես ուղղակի դիմեցի նրան, թե այստե՞ղ է ապրում Մարկովը։— Ոչ, ասում է. լռեց, լավ տնտղեց ինձ։— «Իսկ ինչո՞ւ եք ուզում նրան»։ Ես բացատրում եմ նրան, թե այսպես ու այսպես բան, Եմելյան Իվանովիչը,— և այլն,— գործ ունեմ, ասում եմ։ Պառավը կանչեց աղջկան, աղջիկը դուրս եկավ, հասակն առած աղջիկ, բոբիկ ոտներով— «կանչիր հորդ, վերևն է, կենողների մոտ, համեցե՜ք»։ Մտա։ Սենյակում վատ չէր— պատերին նկարներ են կախված, բոլորն ինչ-որ գեներալների պատկերներ, դիվան է դրած, կլոր սեղան, հափրուկ, հինածաղիկներ, արի, ասում եմ, փասափուսես քաշեմ, հեռանամ, հը՞, մտածում եմ, գնա՞մ, թե չգնամ, և աստված է վկա, ջանիկս, ուզում էի փախչեմ։ Ասում եմ, ավելի լավ է վաղը գամ. հա՛մ եղանակը լավ կլինի, հա՛մ կսպասեմ, իսկ այսօր, հրեն հա՛մ կաթը թափվեց, հա՛մ էլ գեներալներն են նայում այնպես բարկացած․․․ Հենց ուզում էի դուրս գնամ, տեսնեմ մտավ... մի առանձին բան չէր ճերմակ մազերով, գողի աչքերով, յուղոտած խալաթով, մեջքին էլ գոտու տեղ թոկ կապած։ Հարցրեց բանն ինչո՞ւմն է, ինչ եմ ուզում, ես էլ թե՝ էսպես ու էսպես, Եմելյան Իվանովիչը — քառասուն ռուբլի, ասում եմ, բանն այն է, ասացի ու խոսքս չվերջացրի։ Աչքերից տեսա, որ բանս փթռուկ է։ «Ինչ բան, ինչ ման, ասում է, ես փող չունեմ. իսկ գրավական ունե՞ք»։ Ուզում էի բացատրեմ, որ գրավական չունեմ,—